Սարալանջ (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարալանջ (այլ կիրառումներ)
Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԲԾՄ1800 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն188[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Սարալանջ (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

Սարալանջ (նախկին անվանումը` Գյոքյոխուշ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Վանաձորից 31 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է Փամբակ գետի ձախ կողմում՝ ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Սարալանջ 1946 թ. ապրիլի 26-ին[2]։

Բնակչությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Գյուղը հիմնադրվել է 1831 թ.։ Գտնվում է ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա։ Սարալանջ գյուղը տեղակայված է Սպիտակ-Գյումրի մայրուղուց 2 կմ դեպի հյուսիս։ Գյուղի առաջին բնակիչները հարևան Մեծ Պարնի գյուղից տեղափոխված ընտանիքներն էին։ Հավանաբար տարածքի գեղատեսիլ բնությունը, ծառախիտ ու մշտադալար անտառը, բարձունքից գահավիժող ջրվեժն է գրավել նրանց։ Սարալանջը նախկինում օտարածին անուն է ունեցել՝ Գյոգյողուշ։

Պետք է ենթադրել, որ տեղափոխված ընտանիքները գոհ են եղել տարածքից, քանզի նրանց են հետևել այլ ընտանիքներ ևս։ 1919 թ. Այս ընտանիքներին են միացել Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից գաղթած ընտանիքներ։ Գյուղը հետագայում անվանափոխվեց՝ դառնալով Սարալանջ։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով։ Հաճախակի են չոր երաշտի տարիները, որից շատ են տուժում հողագործները։ Ոռոգման ջրի սակավության պատճառով համայնքը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, կարտոֆիլի մշակմամբ։ Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են միս, կաթ, բուրդ, ձու, մեղր։ Գյուղն ունի 8-ամյա դպրոց։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սարալանջի մշտական բնակչությունը կազմել է 188, առկա բնակչությունը` 139 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 1993 2001 2011
Բնակիչ 240 345 475 585 322 224 137 107 196 215 188[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 513
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 175»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 27 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 211 CC BY-SA icon 80x15.png