Միխայելովկա (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միխայլովկա (Լոռու մարզ)ից)
Գյուղ
Միխայլովկա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ԲԾՄ1530 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն713[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Միխայելովկա (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

Միխայելովկա, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից մոտ 2 կմ հյուսիս։ Գյուղը գտնվում է Տաշիր գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1530 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Միխայելովկայի մշտական բնակչությունը կազմել է 713, առկա բնակչությունը` 663 մարդ[1]։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի գրեթե բացառապես ռուսներ[2], հետագայում` հայեր, ռուսներ և, մինչև 1989 թ., ադրեջանցիներ[3]։ Ռուս բնակիչների նախնիները գաղթել են Ռուսաստանի Վորոնեժի և Սարատովի նահանգներից։

Միխայելովկայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 391 908 947 770 989 530 840 713[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 820 — 992 էջ։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 139»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 12