Գարգառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գարգառ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գարգառ
Gargar from Pushkin Pass.jpg
Գարգառը Պուշկինի լեռնանցքից
Կոորդինատներ: 40°57′25″ հս․ լ. 44°26′34″ ավ. ե. / 40.95694° հս․. լ. 44.44278° ավ. ե. / 40.95694; 44.44278
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Լոռու
Գյուղապետ Կարեն Զալինյան
Հիմնադրված է 1790 թ.
Այլ անվանումներ Գյառգյառ
Մակերես 14,58 կմ²
ԲԾՄ 1 410 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 1.349 մարդ (2011)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն Գարգառեցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (256)
Փոստային ինդեքսներ 1909
Պաշտոնական կայք lori.mtaes.am/about-communities/489 (հայ.)
##Գարգառ (Հայաստան)
Red pog.png

Գարգառ (հին անվանումը Գյառգյառ է, որ նշանակում է հպարտ-հպարտ), գյուղ Լոռու մարզում։ հիմնադրվել է 1790-ական թվականներին։ Գարգառի ժողովրդի մեծ մասը 1915 թ. ջարդերի ժամանակ գաղթել է Արևմտյան Հայաստանից, հատկապես Մշո դաշտից։

Գարգառի պատմության առավել նշանակալից էջերից մի քանիսը գրվել են 19-րդ դարի սկզբին։ Երբ 1801 թ. հատուկ հրովարտակով Լոռին ազատագրվեց պարսկական լծից ու միացավ ցարական Ռուսաստանին, շատ ընտանիքներ, թողնելով իրենց բնակավայրերը, եկան ազատագրված Լոռվա գյուղերը՝ դառնալով նրանց մշտական բնակիչները։ Գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները և Հարությունյանները։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը նախկին շրջկենտրոնից՝ Ստեփանավան քաղաքից, 10 կմ է, իսկ մարզկենտրոնից՝ 26 կմ։

Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, առաջին հերթին, հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին։ Հենց այս պատճառով էլ գյուղը հաճախակի է ենթարկվել թուրք ու պարսիկ նվաճողների ասպատակություններին, թալանվել ու ավերվել, բայց և նորից ոտքի է կանգնել։

Շատ բարենպաստ են նաև գյուղի բնակլիմայական պայմանները։

Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով ապահովված չէ)։ Հյուսիսից Արջասարն ու Յամաջն է, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։ Գեղեցկատես ու հրապուրիչ է լեռների գրկում բազմած Գարգառը։

Գյուղը հարուստ է սառնորակ ջրերով, արոտավայրերով, վարելահողերով, իսկ վերջին մի քանի տարիներին գյուղում կա նաև փորձադաշտ, ուր մշակում են ոչ ավանդական մշակաբույսեր, ինչպես օրինակ՝ բրոկոլի, ֆիզալիս, պատիսոն և այլն։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Տեղումները երբեմն չափից ավելի են լինում, որից տուժում է գյուղացին՝ չկարողանալով աշխատանքները ժամանակին կազմակերպել։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարգառի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1831 1886 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 158 1005 1600 1523 1313 1431 1395 1546 1318

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի հողերն անջրդի են։ Այդ պատճառով համայնքը դժվարությամբ է կազմակերպում գյուղմթերքների արտադրությունը։ Երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 70-80%-ը։ Գյուղում հիմնականում զբաղվում են ցորենի, կարտոֆիլի, բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։

Կրթություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը նախկին մանկապարտեզի վերակառուցված շենքն է։ Դպրոցը երկհերթ է, ուր սովորում է 315 աշակերտ։ Համայնքն ունի մշակույթի տուն, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011 թ., և այն արդեն հանձնված է շահագործման։

Համայնքի տարածքում գործում է Առողջության առաջնային պահպանման կենտրոն, որը գտնվում է 1990-1991 թթ. գերմանական «Կարմիր Խաչ»-ի կողմից կառուցված հարմարավետ շենքում։ Գյուղում գործում է ս. Հովհաննես եկեղեցին, և կա երեք ուղտատեղի՝ Սուբնիշանը, Յամաջը և ու Ամենափրկիչը։

Նշանավոր Գարգառեցիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարգառում են ծնվել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպես օրինակ՝

Կրասնոյարսկ քաղաքը նախագծող Արեգ Դեմիրխանովը արմատներով Գարգառից է։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում և շրջակայքում կա 6 խաչքար, մեկ եկեղեցի, մեկ մատուռ և մեկ գերեզմանոց։ Ծայրերում գտնվում են 10-13-րդ դարերի գյուղատեղի և Ք. ա. 3-2-րդ հազարամյակների ամրոց։ Գյուղից հարավ են գտնվում երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված մեկ հուշակոթող և մեկ հուշաղբյուր. «Ալ. Պուշկինի հանդիպումը Ալ. Գրիբոյեդովի դիակառքին»։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը նախկին մանկապարտեզի շենքն է։[2]

Մոտակա բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակա քաղաքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակա գյուղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 52»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 9 
  2. «Գարգառ»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 29