Լորուտ
Գյուղ | ||
---|---|---|
Լորուտ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
ԲԾՄ | 1500 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 843[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Լորուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում։
Գյուղը գտնվում է Մարց գետի աջափնյա լանջին, Ալավերդի քաղաքից մոտ 20 կմ հարավ-արևելք, բլուրների վրա անտառապատ գեղատեսիլ վայրում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500 մ։ Հեռավորությունը մարզկենտրոնից 57 կմ, մայրաքաղաքից 177 կմ է, Ալավերդի քաղաքից՝ 38 կմ, համայնքի կենտրոնից՝ 21 կմ։ Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից 1500 մետր է։
Գյուղի մոտ կան միջնադարյան պատմա-ճարտարապետական հուշարձաններ՝ խաչքարեր, գյուղատեղի «Մոտկոր», Մարց գետի վրա կան միջնադարյան երկու կամուրջներ։ Գյուղում է գտնվում 1898թ.-ին կառուցված «Սուրբ Սարգիս» եկեղեցին[2]։ Լորուտի մոտ է գտնվում 13-րդ դարի գիտնական վանական Վարդապետի[3] քարայր ապաստարանը, որտեղ նա ուսուցանում էր իր սաներին։
Բնակչություն
Լորուտ գյուղը հիմնադրվել է 1843 թվականին, առաջնաբնակները եկել են նախկին Նոյեմբերյանի շրջանի ներկայիս Բերդավան, այն ժամանակվա Ղալաչա գյուղից, մի քանի ընտանիքներ եկել են նախկին Ալավերդու շրջանի գյուղերից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, կարտոֆիլի և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։ Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Լորուտի մշտական բնակչությունը կազմել է 843, առկա բնակչությունը` 782 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 621 | 1330 | 1367 | 1333 | 1076 | 1342[5] | 1126 | 843[1] |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Tem Автор: Gugarats։ «ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄ» (անգլերեն)։ Վերցված է 2022-05-23
- ↑ «Վանական վարդապետի կամ Խորանաշատի դպրոցը | Qahana.am»։ www.qahana.am։ Վերցված է 2022-05-23
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 92»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 26
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 694 — 916 էջ։