Դեբետ (գյուղ)
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Դեբետ | ||
| 40°55′3″N 44°38′57″E / 40.91750°N 44.64917°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Փամբակ համայնք | |
| ԲԾՄ | 1100 մետր | |
| Պաշտոնական լեզու | հայերեն | |
| Բնակչություն | ▼821 մարդ (2011)[1] | |
|
| ||
Դեբեդ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հայտնի է եղել Ալերեքսի և Խաչիգյուղ երկակի անուններով[2]։ Գյուղը Դեբեդ է վերանվանվել 1935 թվականին (չնայած աշխարհագրական առումով կապ չունի Դեբեդ գետի հետ)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզկենտրոն Վանաձորից հեռու է մոտ 17 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է Փամբակ գետի աջ կողմում՝ ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա՝ Հալաբի (Քոշաքարի) լեռնաշխարհի ստորոտին։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբեդ գյուղի տարածքը լեռնային է, մեղմ կլիմայով։ Ձմեռը տևում է 140-160 օր։ Տարեկան օդի միջին ջերմաստիճանը +8 °C է։ Ձմեռվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -28 °C է, իսկ ամառվա առավելագույնը՝ +35 °C։ Տարեկան տեղումները՝ միջին հաշվով 660 մմ է, ընդ որում վեգետացիոն շրջանում՝ 500 մմ։ Վեգետացիան տևում է ապրիլ-նոյեմբեր ամիսներին՝ 220 օր։ Հողատեսքերը դարչնագույն անտառային են, որակը՝ 46 բալ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբեդը հանդիսանում է հին բնակավայր, ինչի մասին վկայում են «Խաչի գեղ» կոչվող հնագույն բնակատեղիից և հարակից վայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները՝ կավե ամաններ, բրոնզյա իրեր, խաչքարեր, շիրմաքարեր ու զարդարանքի առարկաներ։[3]
Դեբեդը հիմնադրվել է 1857 թվականին Մարցում բնակվող ու այն ժամանակ այնտեղ բավական հայտնի Գևորգ Մահտեսու (Չոլախ) անմիջական մասնակցությամբ ու քաջալերմամբ։ Մահտեսին Մարցում ապրող մի շարք ընտանիքների համոզել է տեղափոխվել Ալերեքսի կոչվող գոմահանդ ու այնտեղ հիմնել գյուղ։ Դեբեդի խոսակցական լեզվում բազմաթիվ են արցախյան բարբառին պատկանող բառերը, ինչը վկայում է, որ Մարցից Ալերեքս տեղափոխված մի շարք ընտանիքների նախնիները այնտեղ են եկել Արցախից։ 1858 թվականին Մարց գյուղից 17 ընտանիք տեղափոխվել է այստեղ, իսկ գյուղի բնակչության մի մասը եկել է Արևմտյան Հայաստանից 1828-1831 թվականների գաղթականների ժառանգներն են։ Մյուս մասը Արցախից է գաղթել լեզգիական արշավանքներից հետո։
Ըստ այլ՝ ավանդական տեղեկությունների՝ գյուղը հիմնադրել են Վանի կողմերից տեղափոխված գաղթականները, որոնք այն անվանել են իրենց նախկին գյուղի՝ Ալերեքսի (Ալերեսկ) անունով։ 18-րդ դարի վերջին լեզգիների ավերիչ արշավանքների պատճառով գյուղը վերացել է, իսկ հողերն ու արոտավայրերը՝ որպես գոմահանդեր, անցել են հարևան Դսեղ գյուղին։[4]։ Արդեն 19-րդ դարի երկրորդ կեսին Գևորգ Մահտեսին Թիֆլիսի նահանգապետությունից թույլտվություն է ստանում Դսեղին պատկանող Խաչի գեղ վայրում նոր գյուղ հիմնելու համար։[4]
- 1857 թ. աշուն: Մարցից տեղափոխված ընտանիքները Ալերեքսում կատարում են աշնանացան և առաջին շինարարական գործերը (այս տարեթիվն է նշված Հայկական սովետական հանրագիտարանում)։
- 1858 թ. գարուն: Բնակիչները վերջնականապես տեղափոխվում են նոր բնակավայր։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կան 12-ից-13-րդ դարերի ինը խաչքար, երկու միջնադարյան գյուղատեղի, երեք խաչքար և մեկ եկեղեցի։ Գյուղում է գտնվում նաև 2-րդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձան, կառուցված 1973 թվականին։ 7
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Դեբեդ գյուղի մշտական բնակչությունը կազմել է 1, առկա բնակչությունը՝ 1(Գարի Ղազարյան) մարդ[5]։
Դեբեդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և բանջարեղենի մշակությամբ։

Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1903 թվականին Կովկասի փոխարքա Գոլիցինի հրամանով փակվում են բոլոր դպրոցները։ Էջմիածինը լինելով գիտական կենտրոն, մարդկանց էին ուղարկում մարզեր, գյուղեր մարդկանց կրթելու համար, իրենց գիրը պահելու համար։ Սաթիկ անունով մի կին գալիս է գյուղ, նախկին ձկնանոցի տեղը, մի փոքր սենյակում սկսում է ուսուցանել երեխաներին։ Ամեն մեկը մի կտոր էին տանում և այնտեղ սովորում էին տառերը։ Գյուղի տների մոտ նշանակում էին պահակներ որ եթե «շլաբկավոր» մարդիկ գային տեղյակ պահեին ուսուցչին որ արագ հեռանային այդտեղից։ Այդ «դպրոց » ունի պատմական մեծ արժեք, այդտեղ եկել է Խրիմյան հայրիկը։ Հետագայում իսկական դպրոցի անհրաժեշտություն է առաջացել։[2]
1934-35 թթ ուսումնական տարում դպրոցը դառնում է յոթամյա, իսկ 1960-61թթ․ ուսումնական տարում միջնակարգ։ Դեբեդի միջնակարգ դպրոցը ուներ երկու մասնաշենք(ուսումնական մասնաշենք և մարզադահլիճ)։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժի ժամանակ երկու մասնաշենքերը վնասվեցին։ Երկրաշարժից հետո ամրացվեց շենքը։[3]
Գյուղն ունի միջնակարգ դպրոց (2013 թվականի դրությամբ՝ այնտեղ սովորում է 160 աշակերտ), մշակույթի տուն, որտեղ տեղակայված է նաև գրադարանը։ Գրադարանը գործում է և ունի շուրջ 1500 անուն գիրք[8]։
2018 թվականին մայիսին «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը գյուղում հիմնել է Հայաստանում առաջին «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, որն այլընտրանքային կրթության հարթակ է[9]։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը փռված է ձորակում, որին ուղղահայաց միանում եք ձորակներ:

Գյուղը գոտևորված է սաղարթավոր, խառն անտառներով: Այստեղ հիանալի են աճում հաճարենին, լորենին, բոխին ու թխկենին, հացենին ու կաղնին Հազվագյուտ եմ փշատերև ծառերը, գնալով անտառը աճում է, այն էլ վարելահողերի և խոտհարքների հաշվին։[2]
Հարուստ է գյուղի բուսական աշխարհը։ Հարուստ է նաև կենդանական աշխարհը Այստեղ հազվագյուտ չէին արջը, եղնիկը, վարազը։ Ուղղակի վխտում էին գայլերը, աղվեսը, ճալասարանը կզաքիսը, վարաուղը, ոզնին և այլ կենդանիները բազմաթիվ էին տարատեսակ թռչունները:[2]
Գյուղի հանդամասերն ու անտառները հարուստ են բնության բարիքնելով՝ մոռով, մոշով, մասրով, հաղարջով, մամխով, հոնով։ Քոլի անտառի տանձին ու խնձորին չափ չկա։ [10]

- Պատմամշակութային ժառանգություն։ Գյուղի տարածքում կան 12-13-րդ դարերի 9 խաչքար, երկու միջնադարյան գյուղատեղի և մեկ եկեղեցի։
- Հայրենական մեծ պատերազմի հուշարձան: Կառուցվել է 1973 թվականին՝ հին դպրոցի բարձրունքում։ Շինարարական հողային աշխատանքների ժամանակ այստեղից հայտնաբերվել են հնագույն իրեր ու ոսկորներ։
- Դեբետ Եղեգնուտ ճանապարհին է գտնվում Շառլ Ազնավուրի կիսանդրին։

Թևավոր խաչ 
Հուշարձան - Հասար ջրվեժ: Գյուղում գտնվող գեղատեսիլ փոքրիկ ջրվեժ։
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեբետ գյուղը դեպի Եղեգնուտ տանող քայլարշավային արահետից
- Մուտք Դեբետ գյուղ
- Դեբետի տներից մեկը
- Արածող կենդանիներ Դեբետում
- Դեբետ գյուղը թռչնի բարձրությունից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- 1 2 3 4 Գուգարաց աշխարհ.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն) - 1 2 Գուգարաց աշխարհ Չքնաղ Լոռին.
- 1 2 Գուգարաց աշխարհ Չքնաղ Լոռին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- 1 2 3 4 5 6 7 8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 654. — 4696 p.
- ↑ «Դեբետ». Վերցված է 2013 Նոյեմբերի 25-ին.
- ↑ Հայաստանի հանրային ՀԸ, "Հրապարակում" հաղորդաշար, Մանվել Քեշիշյան (2018 թ․ մայիսի 27). «Ի՞նչ կփոխի նորաբաց «Սմարթ» կենտրոնը հարակից 45 համայնքի 200 հազար բնակչի կյանքում».
- ↑ Քաղվածելու սխալ՝
Սխալ
<ref>պիտակ՝ «5» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:



