Շահումյան (Լոռու մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Շահումյան | |||
| Երկիր | |||
| Մարզ | Լոռու մարզ | ||
| Համայնք | Վանաձոր (համայնք) | Վանաձոր համայնք[1] | ||
| ԲԾՄ | 1500 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 1934[2] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
|
| |||
Շահումյան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է անմիջապես Վանաձոր քաղաքին կից, Վանաձոր-Դիլիջան մայրուղու 1-ին կիլոմետրի աջ և ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700-1800 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 1 կմ հարավ-արևելք։ Վարչական տարածքում են գտնվում Մայմեխ (3080 մ) և Թեժ լեռ (3100 մ) սարերը։
Տարածքում է «Կազակի բացատ» կոչվող հանդը՝ Սուրբկիրակիջուր գետի ձախափնյակում՝ գյուղից 1 կմ հարավ–արևմուրք[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականին կազմավորվել է հայկական գյուղ «Ղամբարանց թալա» («Ղամբարանց բացատ») կոչվող հանդամասում, իսկ ներկայիս գյուղի տարածքում` Վարդանլու («Վարդանանք») անվամբ։ 1936 թվականին երկու գյուղերը միաձուլվել են՝ դառնալով մեկ գյուղ, որն էլ կոչվել է Թիվ 6 սովխոզ։ Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ[4]։
1936 թվականին այգեգործական բազայի վրա կառուցվել է պահածոների գործարան, և գյուղը վերանվանվել է Շահումյանի անվան սովխոզ գործարան։ Գործարանի շնորհիվ գյուղն իր հրաշալի, արևահամ, անուշահամ, որակյալ պտուղներով և գերազանց որակի պահածոներով մեծ ճանաչում է ձեռք բերել ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս` նախկին ԽՍՀՄ-ում։ Գործարանը բազմիցս արժանացել է մեդալների։ Գյուղը երկրաշարժից տուժել է մասամբ։ Գյուղից վերև Մայմեխ սարն է իր սառնորակ աղբյուրներով` Տաք աղբյուրներ, Սպիտակ ջուր, Վառված գոմ, Սև ջուր, Հաճարկուտ/Ֆըստխլու/ սարամասերով, Անուշ, Անգլիյսկի ջուր աղբյուրներով և Տանձուտ, Չիչխան գետերով։ Վանաձոր-Դիլիջան տանող մայրուղու 2-րդ կիլոմետրի աջ մասում է գտնվում Թեժ լեռն հանգրվանը` «Ալիք» նշանավոր ճամբարով, որոնք ներկայումս չեն գործում[4]։
Գյուղի կենտրոնում է գտնվում Ստեփան Շահումյանի արձանը։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց (Շահումյանի անվան սովխոզին կից), ինչպես նաև «Զագարագեր» ամառանոցային նախկին այգեգործական թաղամաս, որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում 100-200 վանաձորցիներ[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչների մեծ մասը կազմում են Բաքվից, Սումգայիթից, Շամքորից, Գանձակից, Մարտակերտից և Արծվաշենից բռնագաղթված հայերը։ Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղմաբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ[4]։ Անսասնապահությամբ զբաղվողները արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։ Շահումյանի ազգաբնակչության փոփոխությունը[5].
| Տարի | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 1441 | 2383 | 1934[2] |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն է, ձմեռը` մեղմ է, ամառը` զով, տեղումների քանակը առատ է մարտ-հուլիս ամիսներին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Վանաձոր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 61 — 150 էջ։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 439–440.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 154» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 29-ին.

