Ախթալա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախթալա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Ախթալա | |||
| |||
![]() Ախթալայի խորհրդանիշը՝ քաղաքի մուտքի մոտ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու | ||
Հիմնադրված է | 18-րդ դար թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1938 թվականից | ||
Մակերես | 4,3 կմ² | ||
ԲԾՄ | 740±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼2100 մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր, Հույներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ախթալեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքսներ | 1709-1711 | ||
Պաշտոնական կայք | akhtala.am | ||
| |||
Ախթալա, քաղաք Հայաստանի Լոռու մարզում՝ Լալվար լեռան ստորոտում, Դեբեդի ձախ ափին[1]։ Մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից 740 մ է։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է հանքարդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում այն ունեցել է Ախդալա, Ախտալա, Պղնձահանք անվանումները։ 1763 թվականին վրաց Հերակլ II-րդ թագավորը Պոնտոսի Գյումուշխանա բնակավայրից հույն հանքագործ-կապարագործներ է հրավիրում, որոնք սկսում են արծաթի ու պղնձի արդյունահանումն ու ձուլումը:
Ախթալայի մոտ գտնվող արծաթահանքերի հետ կապված, երբեմն այն անվանվել է Արծաթահանք[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թվականին և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որն Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն ուղղափառ) եկեղեցի։ Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու՝ նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդի, իշխան Ավագը (մահ. 1250 թ. Բջնիում)։
Միջնադարում (10-րդ դար) է կառուցվել նաև Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը։ Քաղաքում պահպանվել են նաև բազմաթիվ այլ պատմամշակութային հուշարձաններ. մասնավորապես Ախթալայի վանք, Սուրբ Երրորդություն (սուրբ Աստվածածին) վանքը (13-րդ դար), Առաքելոց (Սուրբ Գևորգ) և Այանես եկեղեցիները, Խաչվանք, Նահատակի վանք մատուռները և Սուրբ Հովհաննես մատուռ-խաչքարը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին Ախթալան ունեցել է 4430 բնակիչ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ախթալա քաղաքն ունեցել է 2225, իսկ Առողջարանին կից գյուղը՝ 20 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թվականի Ախթալա քաղաքն ունեցել է 2,4 հազար բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45 %, կանայք՝ 55 %։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 24%, աշխատունակները՝ 57 %, հետաշխատունակները՝ 19 %[2]։
2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ քաղաքում ապրում է 2․100 բնակիչ[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ախթալայի վանք
- Ախթալայի բերդ
- Ախթալա քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Լոռու մարզ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ախթալա համայնքի պաշտոնական կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-02-ին։ Վերցված է 2015-02-01
- ↑ 2,0 2,1 «Ախթալա քաղաքի մասին տեղեկություն Լոռու մարզպետարանի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 2015-02-01
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
|
|