Ֆիոլետովո
Գյուղ | ||
---|---|---|
Ֆիոլետովո | ||
![]() Ֆիոլետովոյի տեսարան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռի | |
Հիմնադրված է | 1820 թ. | |
Մակերես | 25.03 կմ² | |
ԲԾՄ | 1670 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1325[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | մոլոկաններ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ֆիոլետովո (նախկինում՝ Նիկիտինո), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում՝ Վանաձոր քաղաքից 25 կմ հարավ արևելք, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։ Բնակիչները ամբողջությամբ մոլոկաններ են, որոնք Ցարական Ռուսաստանի գերիշխանության ժամանակ հիմնել են գյուղը Նիկիտինսկոյե անունով։ 1936 թվականին վերանվանվել է Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Իվան Ֆիոլետովի անունով։
2011 թվականի դրությամբ ուներ շուրջ 1325 բնակիչ[1], որոնք հիմնականում զբաղվում են բանջարաբուծությամբ և անասնապահությամբ[2]։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձմեռները խիստ են՝ հունվարին 3°С միջին ջերմաստիճանով։ Ամառները զով են, օգոստոսին միջին ջերմաստիճանը՝ 15°С։ Տարեկան տեղումների քանակը՝ 700 մմ։
Երկաթգիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախատեսվում է կառուցել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային ճյուղը, որը իրար կմիացնի Երևան-Հրազդան-Իջևան-Աղստև և Մասիս-Թբիլիսի-Գյումրի երկաթուղային գծերը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիոլետովոյի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 709 | 601 | 1061 | 1070 | 1040 | 1259 | 1258 | 1393 | 1519 | 1325[1] |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի համայնքների միություն. Ֆիոլետևո, Լոռի Archived 2011-08-20 at the Wayback Machine.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 210»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 11
|