Գեղարոտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարոտ (այլ կիրառումներ)
| Գյուղական համայնք | |||
|---|---|---|---|
| Գեղարոտ | |||
| 40°42′21″N 44°13′10″E / 40.70583°N 44.21944°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Արագածոտնի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Հայկական մարզ | ||
| Այլ անվանումներ | Քեշիշքյանդ, Քեշիշքենդ | ||
| Մակերես | 148 կմ² | ||
| ԲԾՄ | 2060 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▼490 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | գեղարոտի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Փոստային դասիչ | 0406 | ||
|
| |||
Գեղարոտ, գյուղական համայնք է Հայաստանի Արագածոտնի մարզում, Սպիտակ քաղաքից 15 կմ հարավ, Երևան-Սպիտակ մայրուղու վրա։ Մարզկենտրոնից 50 կմ հեռավորության վրա։ Նախկինում մասն է կազմել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունեցել է Քեշիշքյանդ, Քեշիշքենդ անվանումները, որը նշանակել է տերտերի գյուղ։ Գեղարոտ է վերանավանվել 1935 թվականին։ Գեղարոտ (նշանակում է գեղեցիկ արոտավայրեր)
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկած է ծովի մակարդակից 2060 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա։ Կլիման ցուրտ լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6 - -8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության նախնիների մեծ մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից։ Համայնքի բնակչությունը կազմում է 589 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 53%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 33%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 60%, հետաշխատունակները՝ 7%։ Գյուղն ունի 144 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։ Գեղարոտի ազգաբնակչության փոփոխությունը.[2] :
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական հողահանդակները ծառայում են հիմնականում որպես վարելահողեր (մշակվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ)։ Գյուղացիները զբաղվում են հիմնականում մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կա Սուրբ Գրիգոր եկեղեցին, կառուցված 1892 թվականին։
Գեղարոտից 1 կմ արևելք գտնվում է «Տաթևի գյուղ» գյուղատեղին (VII-XX դդ.), 1,5 կմ հյուսիս՝ «Աշոտ Երկաթ» և «Պոլոզ սար» ամրոցները (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ Գյուղի մոտ հայտնաբերվել է հին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ։
Տեղական ինքնակառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի վարչական ղեկավար՝ Էմիլ Բայրաղտարյան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 55» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 624. — 4696 p.
- Արագածոտնի մարզպետարան Արխիվացված 2013-02-17 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարոտ» հոդվածին։ |
|
| ||||||||||||||

