Արտաշավան
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Այլ անվանումներ | Իլանչարան, Որդկան, Սելախրամ | ||
ԲԾՄ | 1630 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼589 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Արտաշավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Արտաշավան համայնքում[2]։
Գյուղը գտնվում է Քասաղ գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 9 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1630 մետր։ Արտաշավան համայնքը ներառում է ոչ միայն համանուն գյուղը, այլև Լուսաղբյուրը (Ղոյթուր) և Նիգատունը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Արտաշավան համայնքի մշտական բնակչությունը 624, իսկ առկա բնակչությունը 606 հոգի է[3]։
Արտաշավանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և թռչնաբուծությամբ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում են գտնվում VII դարի Սուրբ Ամենափրկիչ և XIII դարի Սուրբ Թադևոս Առաքյալ եկեղեցիները, XVII-XVIII դարերի «Թուխ Մանուկ» մատուռը։
Ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաշավանից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է «Գազանոց» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակ), 3 կմ հարավ-արևելք՝ «Գնդաքար» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), 1 կմ հյուսիս՝ «Փոշտի դար» ամրոցը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), իսկ արևելյան մասում՝ «Ճգնավոր» քարայր-կացարանը (միջնադար)։
Բնապատմական համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաշավան անունով բնության հուշարձանը գտնվում է համանուն գյուղի արևելյան եզրին։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում՝ 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[7][8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009
- ↑ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 37»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Օգոստոսի 3
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 575.
- ↑ «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին»։ www.arlis.am։ 14 օգոստոսի 2008 թվական։ Վերցված է 2015-11-30
- ↑ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ»։ www.mnp.am։ Վերցված է 2015-11-30
|