Աշնակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշնակ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Աշնակ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Առաջին հիշատակում | V դար | ||
Այլ անվանումներ | Աշնանակալ | ||
ԲԾՄ | 1420 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲1364 մարդ (2004)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | աշնակցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | archive.is/20150603034125/http://ashnak.am/Pages/Home/Default.aspx | ||
| |||
Աշնակ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Երևան-Թալին խճուղուց ձախ, Թալին քաղաքից 12 կմ հարավ։ Մարզկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա։ Նախկինում կոչվել է Աշնանակալ:[2]
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշնակը հիշատակվում է V դարից, եղել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից և հանդիսացել է խոշոր բնակավայր։ Հին գյուղի ավերակները պահպանվել են ներկայիս գյուղի տարածքից 5 կմ արևմուտք։ Այստեղ են գտնվում նաև հին բերդի՝ IX-X դարերի ավերակները։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կա IV-V դարերի կիսավեր եկեղեցի։ Գյուղից 3 կմ հարավ-արևելք գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի ամրոցը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1420 մ բարձրության վրա։ Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ։ Ամառները տաք են և չոր, ձմեռները՝ ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5-ից -6-ի սահմաններում, հուլիսյանը՝ 22-24-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
01.07.2019 դրությամբ գյուղը ուներ 1369 բնակիչ։[3]
Գյուղի բնակչությունը ձևավորվել է հիմնականում 1914-1920 թվականներին Արևմտյան Հայաստանի Սասունի Փիրծեն, Մշգեղ, Տալվորիկ, Մկդենք, Ճրթնիկ, Քաջրենք, Ճամ, Բլոենք, Տալհոր, Գոմք և Կոշնակ գյուղերից եկած վերաբնակիչներով։
Համայնքի բնակչությունը կազմում է 1290 մարդ, որից 51% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 49%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 47%, հետաշխատունակները՝ 23%։ Գյուղն ունի 220 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։
Աշնակի բնակչության փոփոխությունը[4].
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսական հողահանդակների մեջ մեծ բաժին ունեն վարելահողերը, պտղատու այգիները։ Պահուստային հողերի մեջ 25% կազմում են արոտավայրերը։ Մեծ բաժին ունեն չօգտագործվող հողերը։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են նաև ծխախոտագործությամբ, դաշտավարությամբ։ Մշակում են կերային, հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ «Արագածոտնի մարզպետարան»։ aragatsotn.mtad.am։ Վերցված է 2019-12-30
- ↑ Helix Consulting LLC։ «Արագածոտնի մարզպետարան»։ aragatsotn.mtad.am (անգլերեն)։ Վերցված է 2019-12-30
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հուլիսի 28
|