Կայք (Արագածոտնի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայք (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Կայք | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Ապարան | ||
| Գյուղապետ | Կարեն Հարությունյան | ||
| Այլ անվանումներ | Մուլքի | ||
| ԲԾՄ | 1850 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▼441 մարդ (2011)[1] | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | 252 | ||
| Փոստային դասիչ | 0313 | ||
|
| |||
Կայք, գյուղ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում, Ապարան քաղաքից հյուսիս-արևելք։ Մարզկենտրոնից գտնվում է 29 կմ հեռավորության վրա: Գյուղը գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի արևմտյան լանջին` ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 160-180, հունվարյանը` -60,-80։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ունեցել է Մելքոնքենդ, Մելքումքենդ, Մյուլք, Մուլկի ,Մուլքի գյուղ անվանումները: Կայք է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայք գյուղի բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտի, Մուշի, Խոյի և Սալմաստի շրջանների գյուղերից 1828-1829 թվականներին[3]։ Ըստ 2005 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 521 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%։ Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 30%, աշխատունակները` 55%, հետաշխատունակները` 15%։
Կայք գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի առկա 148 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր։ Քաղաքացիների սեփականությունը կազմում է համայնքի տարածքի մոտ 51%։ Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 127 հա, մոտ 71 հա` վարելահողեր։ Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում պահպանվել է 16-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կայք համայնքի մասին Արագածոտնի մարզի կայքէջում Արխիվացված 2013-02-17 Wayback Machine
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Արագածոտնի մարզպետի աշխատակազմ». aragatsotn.mtad.am. Վերցված է 2025 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Մուլք». www.nayiri.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայք (Արագածոտնի մարզ)» հոդվածին։ |
| ||||||

