Լեռնապար
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Լեռնապար | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արագածոտնի | |
Գյուղապետ | Մանվել Հարությունյան | |
Առաջին հիշատակում | [[XVIII-XIX դարեր]] | |
Այլ անվանումներ | Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա, Ղարաքիլիսա Թուրքի | |
ԲԾՄ | 2140 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼534 մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Տեղաբնականուն | լեռնապարցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Լեռնապար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից 57 կմ հեռավորության վրա։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնապար է վերանվանվել 1978 թվականին։ Նախկինում ունեցել է Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա, Ղարաքիլիսա Թուրքի անվանումները։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջին, կանաչապատ հարթավայրում՝ ծովի մակարդակից 2140 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6, -8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սուահողային տափաստաններ են։ Ունի սառնորակ աղբյուրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության մի մասը եկել է Ախուրյանի շրջանի գյուղերից։ Համայնքի բնակչությունը կազմում է 634 մարդ։ Սեռային կազմում կանայք և տղամարդիկ ունեն նույն համամասնությունը՝ կազմելով 50-ական տոկոս։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, համայնքային կենտրոն, կապի հանգույց։ Լեռնապարի ազգաբնակչության փոփոխությունը.[1]
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 127 տնտեսություն։ Համայնքի տնտեսության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն ծառայում է որպես վարելահողեր, խոտհարքեր։ Գյուղացիները զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է հասնում անասնաբուծությանը։ Գյուղում զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի մի եկեղեցի, որը կառուցված է 1866 թվականին։ Գյուղից 1,3 կմ հարավ-արևելք գտնվում է «Բերդի լանջ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։
Տեղական ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի ղեկավար՝ Մանվել Հարությունյան։
Ավագանու անդամների ցուցակ
- Գևորգ Միշայի Պետրոսյան
- Տիգրան Մանուկի Մարգարյան
- Վաչիկ Ազատի Պողոսյան
- Բենիկ Ռաֆիկի Հովհաննիսյան
- Գագիկ Վոլոդյայի Թադևոսյան
Գյուղի տեսարաններ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնապար գյուղը, հետին պլանում՝ Ծաղկասար լեռը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 28
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արագածոտնի մարզպետարան Archived 2013-02-17 at the Wayback Machine.
|