Ագարակավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ագարակավան
Ագարակ դամբարան 02.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԱգարակ
Մակերես5,74 կմ²
ԲԾՄ1450 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1036 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Ագարակավան (Հայաստան)
Red pog.png
##Ագարակավան (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Ագարակավան (մինչև 2006 թվականը՝ Ագարակ), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, մարզկենտրոնից 32 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ։

Ագարակավան է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։ Գյուղում գործում է միջնակարգ 12 ամյա դպրոց: Դպրոցն ունի 124 աշակերտ 2017 թ դրությամբ:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի կլիման չորային է: Ամառները շոգ են և չոր, միջին ջերմաստիճանը տատանվում է +22 +34 աստիճանների սահմաններում, ամառվա ընթացքում քիչ են մթնոլորտային տեղումները, որոնց բացակայությունը մեծ վնաս է հասցնում արոտավայրերին և վարելահողերին: Գյուղը ունի ոռոգման և խմելու ջրի խնդիր, ոռոգումը կատարվում է արհեստականորոն ամբարված ջրի շնորհիվ, իսկ խմելաջուրը սակավ է: Ձմռանը ջերմաստիճանը տատանվում է -3 -15 աստիճանների սահմաններում, վերջին 3 տարիների ընթացքում ջերմաստիճանը նվազում է ընդհուպ մինչև -23 աստիճան: Հաստատուն ձյունածածկույթ չի ձևավորվում: Գյուղը չունի բնական գազի մատակարարում, գյուղացիների մեծ մասը տաքացնում են տները վառարաններով: Գյուղն ունի գիշերային լուսարձակներ: Գյուղում կա Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձան: Գյուղում չկա եկեղեցի, սակայն կա մատուռ, որը գյուղացիների սրբատեղին է:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի նախնիները գաղթել են Մուշից, Սասունից և Տարոնից։ Ագարակավանի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1922 1959 1970 2001 2004
Բնակիչ 500 535 610 1 069 1 104

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակաչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և հողագործությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր և արոտավայրեր:

Այստեղ աճեցնում են տարբեր մշակաբույսեր: Հացահատիկային մշակաբույսերից աճեցնում են ցորեն և գարի: Կերային մշակաբույսերից աճեցնում են կորնգան և առվույտ: Տնամերձ հողերում մշակում են այգիներ և բանջարաբոստանային կուլտուրաներ: Այգիներում գերակշռում են ծիրանենին, խնձորենին, ընկուզենին, կեռասենին, տանձենին, մշակում են նաև նուշ, թութ, սերկևիլ, թուզ, կաղին: Հատապտուղներից աճեցնում են մոշ, ելակ, մորի, հաղարջ, մասուր: Բանջարաբոստանային կուլտուրաներից աճեցնում են կարտոֆիլ, լոբի, լոլիկ, վարունգ, դդում, սիսեռ, սմբուկ, կաղամբ, տաքդեղ, սոխ, սխտոր, կանաչիների տարբեր տեսակներ և այլն:

Հարևան գյուղատեղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից հյուսիս գտնվում է Դիան գյուղը, արևմուտքում Ներքին Բազմաբերդ գյուղն է: Հյուսիս-արևմուտքում Կաքավաձոր գյուղն է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]