Վարդաբլուր (Արագածոտնի մարզ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաբլուր (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Վարդաբլուր | |||
| 40°41′46″N 44°13′48″E / 40.69611°N 44.23000°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Ծաղկահովիտ | ||
| Գյուղապետ | Գալստյան Արտավազդ | ||
| Այլ անվանումներ | Ճանկիթեփե, Ջանգի, Ջանգիթափա, Ջյանգի | ||
| Մակերես | 10.83 կմ² | ||
| ԲԾՄ | 2000 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | 466[1] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Վարդաբլուր, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Փամբակի և Արագած լեռների միջև ընկած գոգավորությունում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 48 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2075 մ։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում կոչվել է Ճանկիթեփե, Ջանգի, Ջանգիթափա, Ջյանգի անվանումներով։ Վարդաբլուր է վերանվանվել 1950 թվականին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1829-1930 թվականներին։ Գյուղի տարածքում գտնվում են հին գյուղատեղիներ, սրբատաշ քարերով եկեղեցի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդաբլուր գյուղի բնակչության նախնիները գաղթել են Մշո դաշտի գյուղերից։ Վարդաբլուր գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[3].
| Տարի | 1831 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 373 | 267 | 706 | 667 | 681 | 600 | 486 | 577 | 466[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարդաբլուր (Արագածոտնի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Rediscoving Armenia, p. 22, available online at the US embassy to Armenia's website Արխիվացված 2008-06-26 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
| ||||||||||||||

