Թալինի Կաթողիկե եկեղեցի
| Թալինի Կաթողիկե եկեղեցի | |
|---|---|
Թալինի Կաթողիկե եկեղեցին | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Հոգևոր կարգավիճակ | չգործող |
| Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
| Ներկա վիճակ | Կիսավեր |
| Կազմված է | Եկեղեցի, Ներսես Կամսարականի եկեղեցի, Պալատ և Գերեզմանոց |
| Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
| Ճարտարապետական ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 7-րդ դար |
| Հիմնադրված | 7-րդ դար |
| Գմբեթ | 1 |
![]() | |
![]() | |
| 40°23′18″N 43°52′20″E / 40.3883°N 43.872264°E | |
Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար), եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։ Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը ենթադրել են տալիս, որ այն կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թալինի տաճարի արտաքին չափսերն են 17,8 x 34,3 մետր, աղոթասրահի չափսերն են՝ 15,80 x27,0 մետր։ Տաճարն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաթողիկե եկեղեցու փլված գմբեթը
- Եկեղեցու հատակագիծը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թալինի Կաթողիկե եկեղեցի կատեգորիայում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 163)։ |

