Երից Մանկանց
| Երից Մանկանց | |
|---|---|
Երիցմանկանց վանքը | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Արցախի |
| Հոգևոր կարգավիճակ | Վանք |
| Հիմնական ամսաթվերը | 1691 |
| Ներկա վիճակ | վերականգնվում է |
| Ճարտարապետ | Սարգիս Ուստա |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Կառուցման ավարտ | 1691 |
| Հիմնադրված | 1691 |
![]() | |
![]() | |
| 40°15′08″N 46°38′26″E / 40.252222222222°N 46.640555555556°E | |
Երիցմանկանց վանք, պատկանում է 17-րդ դարին, գտնվում է Մարտակերտի շրջանում, Արցախ։ Այն միջնադարյան հայ եկեղեցաշինության փայլուն օրինակ է։ Կառուցվել է 1691 թվականին, պատմական Ջրաբերդում։ Վանքը հիմնվել է Մելիք-Իսրայելյանների կողմից, Ջրաբերդի իշխանները, գուցե որպես Գանձասարի և նրա իշխանների՝ Հասան-Ջալալյանների, Խաչենի իշխանների մրցակից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանված արձանագրությունների համաձայն՝ եկեղեցին կառուցել են Աղվանից կաթողիկոս Սիմեոնը և իր եղբայր Իգնատիոս վարդապետը՝ 1664 թվականին նվիրատվությունների օժանդակությամբ[1]։ Եկեղեցին կառուցող ճարտարապետը Սարգիսն է, որի առանձին արձանագրությունը գտնվում է ներսում, բեմի հյուսիսային կողմի պատին.
| Շինաւղ և վարպետ եկեղեցոյս ուստա Սարգիսն յիշեցեք ի Քրիստոս - Ջալալեանց, նշվ. աշխ., էջ 171-179 |
Երիցմանկանց վանքի բնակելի սենյակներից շատերը փլված են, իսկ մնացածները, որոնք ոչ հեռու անցյալում օգտագործվում էին, դեռ կանգուն են։ Բնակելի սենյակների տակ կան նկուղներ, որոնք եղել են պահեստներ, գուցե և թաքստոցներ։
Արցախյան պատերազմի տարիներ
Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992 թվականի հունիսին Ադրբեջանի կողմից Գյուլիստանի գրավումից հետո տեղի շուրջ 14 հզ հայ բնակչությունը ոտքով ճանապարհվեց դեպի Մարտակերտի շրջան։ Այդ խմբից մոտ 2-3 հզ անտառներով անցնելու ժամանակ հասնում են Երիցմանկանց վանք և ապաստան գտնում վանքի տարածքում՝ մինչև օգնական խմբերի ժամանումը[2]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչաձև գմբեթակիր հորինվածք ունեցող եկեղեցին շինված է անտաշ քարերով, սպիտակավուն, ներքուստ չորս քառակուսի սյուներով, բակում կան բնակելի սենյակներ։ Եկեղեցու գմբեթն ամբողջովին կառուցված է սրբատաշ կաթնագույն քարից։ Բազմաթիվ և գեղեցիկ քանդակների մեջ հատկապես արժե հիշատակել արևի ժամացույցը՝ քարի վրա կերտված։
Հատակագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երից Մանկանց կատեգորիայում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 591)։ |

