Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]
Ջրաբերդ, գյուղ Մարտակերտ քաղաքի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք՝ 450 մետր բարձրության վրա՝ Թարթառ գետի աջ ափին։ Շրջակայքում է Երիցմանկանց վանքը (17-րդ դար)։ Ջրաբերդից զոհվել է 6 ազատամարտիկ[3]։
Ըստ պատմաբան Րաֆֆիի՝ Ջրաբերդ ամրոցը «կանգնած» է հենց ջրի վրա, որի գագաթին հսկայական ժայռաբեկոր է, որը ներքևից ողողվում է մոլեգնած Թարթառի և թրեխի ջրերով։ Այս երկու գետերը թափվելով միմյանց մեջ, ամրոցին թերակղզու տեսք են տալիս։
Ջրաբերդը- Հյուսիս -արևելյան Հայաստանի պատմական ամրոցներից մեկն է։ Այն կանգուն է Արշակունյանց թագավորության ժամանակաշրջանից։ Առաջին անգամ Ջրաբերդի մասին հիշատակել է վաղ միջնադարյան նշանավոր հայ պատմաբան Մովսես Կաղանկատվացի։ Ջրաբերդը տարբեր ժամանակաշրջաններում եղել է հայկական մեիքության ղեկամարման տակ, որոնց ծնունդներ են՝ Վաղթանգյաները, Հասան Ջալալյանները, Մելիք -Իսրաելյանը, Մելիք-Ալավերդյան և Աթաբեկյանները։
Ամրոցի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը։ Տեսանելի են ռազմական և տնտեսական կառույցները, դարպասը և ամրոցը։ Ջրաբերդի ավերակներից փորված էր թունել։ Բերդից ոչ հեռու գտնվում է հայկական Երեք Մանկուկ եկեղեցին, որը կառուցվել է 16-17-րդ դարերում։ Այստեղ պահպանվել են հայկական խաչքարեր, նկարներ և այլն։