Ղազարահող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ԵրկիրԱրցախ Արցախ
Ժամային գոտիUTC+4
##Ղազարահող (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ղազարահող, գյուղական բնակավայր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազարահողը գտնվում է Մռավի և Արցախի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Ջրաբերդի և Կաթողիկեսարի լառնաճյուղերի միացման գոգավորության հարթավայրային մասում, Թարթառ գետի աջ ափին, Սարսանգի ջրամբարի աջ կողմում, Մարտակերտ քաղաքից 43 կմ դեպի հարավ-արևմուտք, Ստեփանակերտ քաղաքից 66 կմ դեպի հյուսիս-արևմուտք[1]։ Գտնվում է ծովի մակերևույթից 800 մ բարձրության վրա։

Բնակավայրը մտնում է Պողոսագոմեր համայնքի մեջ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մեծամասնությունը էթնիկ հայեր են, այդպիսին է եղել գյուղի էթնիկ կազմը նաև 1989 թվականին[3]։

2005 թվականի մարդահամարի տվյալներով Ղազարահողում ապրում է 75 մարդ[4]։

2015 թվականի դրությամբ գյուղում բնակվում էր 74 մարդ, կար 25 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5]։

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 69 69 60

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազարահող գյուղում կա եկեղեցի (միջնադար), գերեզմանոց (միջնադար), գյուղատեղի (միջնադար), մատուռ (միջնադար)[6]։ Գյուղից 500 մ դեպի հյուսիս Ք.ա. 2-1-ին հազարամյակների դաշտ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մանուկյան Մարտին (2020)։ Արցախ (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը։ Երևան: ԱՍՈՂԻԿ։ էջ 316 
  2. «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2021-03-15 
  3. Андрей Зубов։ «Андрей Зубов. Карабах: Мир и Война»։ drugoivzgliad.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-20-ին 
  4. Population of the Nagorno-Karabakh Republic (2005)
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  6. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 199 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]