Դաստակերտ (Մարտակերտի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Դաստակերտ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Առաջին հիշատակումXII դար
Այլ անվանումներԴաստագի, Դաստագիր, Դաստագյուլ, Դաստակեր, Դաստակիր, Դաստերգյուլ
Պաշտոնական լեզուհայերեն
Տեղաբնականունդաստակերտցի

Դաստակերտ, գյուղ Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Իրանք գավառում։ Հետագայում ամայի գյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Մտնում էր Տոնաշեն համայնքի մեջ։

Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մետ։ Այդ ժամանակվանից գյուղն ամայի է։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հանդիսացել է Վաչագան թագավորի աղջիկներից մեկի ամառանոցը, որի պատճառով էլ կոչվել է Դաստակերտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի մասին հիշատակվում է XII-XIII դարերից։ Գյուղի ավերակների տեղում XX դարի սկզբին Շուշիից ու Զանգեզուրից եկածները հիմնել են նույն անունով փոքրիկ գյուղ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ XIV դարի եկեղեցի։ XIV դարում եկեղեցում ընդօրինակվել է ձեռագրեր։ Եկեղեցին կառուցել է Վաչագան թագավորի աղջիկը, որի գերեզմանը գտնվում է այդ եկեղեցու մեջ։

1985 թվականի դրությամբ պահպանվել էր կիսավեր եկեղեցին, որի վրա կար 1276 թվականի մի արձանագրություն, և անտառի տակ թաղված գերեզմանատունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 38