Ճրագ
Գյուղ | |
---|---|
Ճրագ | |
Երկիր | Արցախ |
Շրջան | Մարտակերտի |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Բնակչություն | 12[1] մարդ (2005) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Տեղաբնականուն | ճրագեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Ճրագ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Մտնում է Վանք համայնքի կազմի մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածում՝ Մարտակերտի շրջանում՝ նախկին Ծար գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Խաչեն գետի վերին հոսանքում՝ Նարեշտար գյուղից ոչ շատ հեռու[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում և մերձակա հանդամասերում պատահականորեն հայտնաբերված հնագիտական նյութերը, միջնադարյան գերեզմանոցի և որոշ շինությունների հետքերը հիմք են տալիս ասելու, որ վերոհիշյալ տարածքում հին բնակավայր է եղել։ Խաչեն գետի վերին հոսանքում գտնվող ալպյան մարգագետիններին տիրելու նպատակով 18-րդ դարի սկզբներից սկսած քոչվոր իսլամադավան անասնապահ ցեղերի ճնշումը հայկական բնակավայրերի վրա սաստկացել էր։ 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի Իբրահիմ խանը, թրքախոս քրդական ցեղերի հետ համագործակցելով, հայերին դուրս մղեցին վերոհիշյալ շրջաններից։ Ավելի քան 150 տարի բնակավայրը անտեր վիճակում էր։ 1921 թվականին հայկական բնակավայրի տարածքը բռնակցվել էր Ադրբեջանին։ Իրենց ցեղակիցների ծրագիրը իրագործելու համար, ինչպես նաև ԼՂԻՄ-ը թուրքական և թրքախոս քրդերի բնակավայրերով շրջափակելու նպատակով խորհրդային տարիներին հայկական ավերված գյուղում Ադրբեջանի իշխանությունները քուրդ մի քանի ընտանիքներ են բնակեցրել։
Գյուղը անվանվել էր Չրաղլու։ Ընդհանուր առմամբ Չրաղլու և Չրաղ անուններով գյուղեր կան Քաշաթաղի շրջանում և Քարվաճառում՝ Դուխտու գետի վերին հոսանքում։ Վերոհիշյալ բոլոր գյուղերում էլ հայկական հետքերը տեսանելի են։ Չրաղլուն 1923-1930 թվականներին մտնում էր Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Քելբաջարի շրջանի կազմի մեջ։ 1993 թվականին հայկական բանակի ռազմագործողության արդյունքում բնակավայրն ազատագրվել է։ 1995 թվականին այստեղ վերաբնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած հայ մի քանի ընտանիքներ։ Գյուղը ստացել էր Ճրագ անվանումը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Ճրագ գյուղում բնակվում է 6 մարդ, կա 4 տնտեսություն[3]։
Գյուղը էլեկտրաֆիկացված է։ Խմելու ջրի հարցը լուծվել է գյուղում գործող բնական աղբյուրների հաշվին։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 9 | 8 | 7 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: ԶԱՆԳԱԿ. էջեր 382–383.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 203.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
|