Մաղավուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Մաղավուզ
ռուս.՝ Магавуз
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն468[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմաղավուզցի
Ժամային գոտիUTC+4
##Մաղավուզ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Մաղավուզ, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում`Թարթառ գետի աջ ափին՝ 700 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 77 կմ հեռավորության վրա։

2002 թվականից Մաղավուզ համայնքի կազմի մեջ է Քմքաձոր (մինչև 1992 թվականը՝ Մինգրելսկ) բնակավայրը։ Քմքաձոր գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 116 մարդ, կա 28 տնտեսություն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 3346,30 հա տարածք, որից 2023,04 հա գյուղատնտեսական նշանակության, 419,04 հա անտառային հողեր։ Մաղավուզ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 540 մարդ, կա 140 տնտեսություն։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Քլոմփի», «Վերին շենի», «Ռուսին», «Թունգ» և «Նուվավուր»։

Առկա են երկաթի և քարածուխի հանքային պաշարներ։

Մաղավուզը Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի վերջին Մաղավուզում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989 թվականին՝ կամավորական ջոկատ (հրամանատար՝ Գ. Բադալյան)։ 1990 թվականի ամռանը ջոկատը (հրամանատար՝ Վ. Գալստյան) գործել է Մարտակերտի շտաբի ղեկավարությամբ և մասնակցել է Մարտակերտի (Ումուդլու, Ջանյաթաղ, Թալիշ), Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ) շրջանների ազատագրական մարտերին։ 1991 թվականի աշնանից (շուրջ 7 ամիս) պաշտպանել է նորաստեղծ Քաջավան գյուղը։ Ջոկատը 1992 թվականին Քաջավանից տեղափոխվել է Մադաղիս և մինչև հուլիսի 3-ը «Անկախության բանակի» (հրամանատար՝ Լեոնիդ Ազգալդյան) կազմում պաշտպանել Հակոբ Կամարի-Մաղավուզ ուղղությամբ դիրքերը, հուլիսի 4-ին տեղափոխվել Դրմբոն։ Մասնակցել է Մադաղիսի, Մեծշենի, Հակոբ Կամարիի, Սարսանգի հիդրոհանգույցի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մաղավուզից զոհվել է 14 ազատամարտիկ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Մաղավուզ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 540 մարդ, կա 140 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 495 502 428

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև Մարտակերտի շրջանի հանքավայրերում աշխատողներ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` գյուղատեղի (միջնադար), մատուռ (1260 թ.), խաչքար (XIII դ.), ապարանք (XVIIIդ. I կես), Սբ. Գևորգ եղեցեղի (XIXդ.), շրջակայքում՝ Թուխկասարի (8-րդ դ.), Անապատ (12-րդ դար), Երեք մանկունք (17-րդ դար) վանքերը, Կաղանկատույք (6-րդ դար), Ջրաբերդ (7-րդ դար) հաշվառված է 7 հուշարձան։ Մոտակայքում գտնվում է Դաստակերտ, Խալվաթաշեն, Շինատեղ գյուղատեղիները։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին ուներ միջնակարգ դպրոց (զոհված ազատամարտիկ Մ. Դանիելյանի անվան), որտեղ սովորում են 84 աշակերտներ, ակումբ (զոհված ազատամարտիկ Վ. Ավանեսյանի անվան), 2 բուժկետ, գյուղապետարան[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 455-456։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  4. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 177