Զարդախաչ
Գյուղ | ||
---|---|---|
Զարդախաչ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 125[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | զարդախաչցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Զարդախաչ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում`Թարթառ գետի ձախ ափին՝ Մռավ լեռան ստորոտին՝ 900 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 54 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 78 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 544,10 հա տարածք, որից 259,68 հա գյուղատնտեսական նշանակության, 226,56 հա անտառային հողեր։ Զարդախաչ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա է 1 աղբյուր` «Մոշոտի» աղբյուրը։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի մոտակա հողատարածքներից մեկում վար անելիս հողի տակից դուրս է գալիս մի մեծ խաչքար և այդ նույն տարում տեղամասի «զարդա» կոչվող ցորենի արտը առաջին և առատ բերքն է տալիս այսպիսով գյուղը անվանակոչվում է Զարդախաչ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1918 թվականին։ Բնակչությունը եկել է Գորիսի շրջանից։ 1940 թվականից գործել է տարրական դպրոց, որն էլ 1969 թվականից դարձել է 8-ամյա։ Էլեկտրաֆիկացվել է 1964 թվականից։ Ջրով լավ է ապահովված, ճանապարհները բարեկարգ չեն։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։ Շրջապատում կան Նոթանց կաղնուտ, Լազգուն չափար, Վկանանց կալեր վայրերը։
Զարդախաչը Արցախյան ազատամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին Զարդախաչում կազմավորվել է կամավորական ջոկատ, որին միացել է «Սերոբ Աղբյուր» կամավորական ջոկատը։ Ջոկատներն առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զարդախաչցի ազատամարտիկ Մ. Հակոբյանը ոչնչացրել է հակառակորդի ռազմական ուղղաթիռ և ինքնաթիռ։ Զարդախաչից հրամանատար են եղել Ս. Սարգսյանը, Դ. Հակոբյանը, Է. Գասպարյանը, Մ. Հակոբյանը։ Գյուղից զոհվել է 5 ազատամարտիկ, իսկ հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 65 մարդ։
Ունի միջնակարգ դպրոց, որը այժմ ունի 11 աշակերտ և 9 ուսուցիչ, բուժկետ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին այստեղ կար 61 տուն, 252 բնակիչ, 1979 թվականին` 58 տուն 137 բնակիչ, 1987 թվականին`53 տուն, 165 տուն։ Զարդախաչ համայնքը 2003 թվականին ուներ 150, իսկ 2015 թվականին՝ 136 բնակչություն։ Կա 53 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 126 | 128 | 130 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլտնտեսությունը կազմավորվել է 1931 թվականին, որը 1979 թվականին միավորվելով Չափարի տնտեսությանը` ստեղծեց միացյալ անասնապահական ու ծխախոտագործական պետական տնտեսություն։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակութային հուշարձաններ` գերեզմանոց (XVIII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), հաշվառված է 12 հուշարձան։ Գյուղից 1-2 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է 17-րդ դարում կառուցված Քրհոնջ եկեղեցին, որն այժմ ավերված է, Դամբարան Քիսովը կառուցված մ.թ.ա. 2-1 հազարամյակում, որն էլ գտնվում է գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 10 աշակերտներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|