Jump to content

Անձավներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Անձավներ
Այրք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ՀամայնքՔելբաջարի շրջան
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն12[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունանձավներցի
Ժամային գոտիUTC+4
Անձավներ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Անձավներ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Անձավներ (Այրք), գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում։ Մտնում էր Վանք համայնքի կազմի մեջ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածում՝ Մարտակերտի շրջանում՝ նախկին Խաչեն գավառում։ Այն գտնվում է Խաչեն գետի վերին հոսանքում[2]։

Բնակավայրում և շրջակա տարածքներում պատահաբար հայտնաբերված հնագիտական նյութերն ու քարանձավ բնակարանները խոսում են այն մասին, որ առաջ վերոհիշյալ տարածքում գյուղ է եղել[2]։

Հին ժամանակներում գոյություն ունեցած հայկական բնակավայրը, գտտնվելով դեպի ալպյան մարգագետինները տանող ճանապարհի վրա, հարյուրամյակներ շարունակ քոչվոր անասնապահ ցեղերի, մասնավորապես թուրքերի և քրդերի շահերի կենտրոնում էր գտնվում։ Պատահական չէ, որ իրեն ենթարկած հայկական գյուղի բնակիչները դարեր շարունակ իրենց օջախն ու ունեցվածքը պաշտպանելու համար պայքարել են օտար ցեղերի դեմ։

18–րդ դարի 2–րդ կեսին, Ղարաբաղի Իբրահիմ խանի ճնշումներին այլևս չկարողանալով դիմադրել, Անձավների բնակիչները ստիպված հեռացել են հարևան հայկական գյուղեր և այլ երկրներ[2]։

Շուրջ 150 տարի բնակավայրը անտերության էր մատնվել։ Դարերի ընթացքում մոռացության են մատնվել ոչ միայն գյուղի աղբյուրների, հանդամասերի անունները, նրա հետ կապված պատմական հիշողությունները, այլ նաև բնակավայրի անունը։

Դեպի ալպյան մարգագետինները տանող Ճանապարհները հսկելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները խորհրդային տարիներին մի քանի թաթար ընտանիքների բնակեցրել են հայկական բնակավայրում։ Նրանք գյուղը անվանակոչել էին Զաղալար[2]։

Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում և նրա շրջակայքում եղած պատմամշակութային հուշարձանները եկվորները ոչնչացրել են։

1993 թվականին հակամարտության խորացման պայմաններում գյուղում բնակվող ադրբեջանցիները հեռացել են բնակավայրից։

Պատերազմից անմիջապես հետո` 1995 թվականին գյուղում հաստատվել են Ադրբեջանից բռնագատեղահանված մի քանի հայ ընտանիքներ։ Գյուղը ստացել է Անձավներ անվանումը[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձավներ գյուղում բնակվում է 8 մարդ, կա 4 տնտեսություն[3]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 10 9 8

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 379–380.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 203.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.