Այգեստան (Մարտակերտի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեստան (այլ կիրառումներ)
Գյուղ
Նոր Այգեստան
Կոորդինատներ: 40°20′23″ հս․ լ. 46°49′18″ ավ. ե. / 40.33972° հս․. լ. 46.82167° ավ. ե. / 40.33972; 46.82167
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտ
Մակերես1313.42 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն281 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Այգեստան (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Նոր Այգեստան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտի շրջկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1313.42 հա տարածք, որից 791.78 հա գյուղատնտեսական նշանակության, 351.65 հա անտառային հողեր։ Նոր Այգեստան համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը: Նոր Այգեստան համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Այգեստան գյուղը։ Նոր Այգեստան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 281 մարդ, կա 89 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 42 աշակերտներ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ դամբարաններ (մ.թ.ա. 2-1 հազ)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.