Ուրմիայի խանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Որմիայի խանություն
خانات ارومیه
Երկիր Իրան Իրան
Կարգավիճակ խանություն
Մտնում է Իրան
Վարչկենտրոն Ուրմիա
Խոշորագույն քաղաք Ուրմիա
Հիմնական լեզու Քրդերեն,
Ազգային կազմ քրդեր, պարսիկներ, հայեր,թուրքեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Շիա իսլամ
Սուննի իսլամ
Տարածք 5 000 կմ²
Azerbaijani khanates in the 18th-19th centuries.png
Հիմնադրված է 1747-1865 թ.
Պատմական շրջան(ներ) Պարսկահայք

Ուրմիայի խանություն (պարս․՝ خانات ارومیه — Khānāt-e Orumiye), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1865 թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736 թվականին այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747 թվականին վերջնականապես ձևավորվում է Ուրմիայի խանությունը՝ Թավրիզի կուսակալության տարածքի մի մասի վրա։

Խանության տարածքը կազմել է շուրջ 5,000 քառ. կմ.՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի հարավային ու կենտրոնական գավառները։ Այժմ խանության տարածքը համապատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը։

1797 թվականին խանությունը դադարում է կիսանկախ լինելուց։ Այն դարձյալ մտնում է Իրանի կազմի մեջ՝ որպես նրա վարչական միավոր։ Ավելի ուշ Ուրմիան մտնում է Իրանի Քուրդիստան նահանգի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրմիայի սուրբ Ստեփանոս եկեղեցի

Ուրմիա քաղաքի մասին առաջին հիշատակությունները ունեն չորս հազար տարվա պատմություն։ Բնակավայրը, ըստ Վլադիմիր Մինորսկու, սերտ կապ է ունեցել և կրել Վանի ազդեցությունը։ Անունը արամեերեն է, նշանակում է Ուր՝ բնակավայր, Միյահ՝ ջրեր։ Նույն անունն է կրել Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լիճը՝ Ուրմիան, որը հայերը անվանում էին նաև Կապուտան։ Քաղաքի մասին հիշատակումները հանդիպում են հետագայում։ Մասնավորապես նշվում է զրադաշտական տաճարի մասին։ Ի դեպ, զրադաշտական տաճարների անունով է կոչվել լճից արևելք ընկած երկրամասը՝ Ատրպատական, կազմված պարսկերեն Ադար կամ Ատար ՝ կրակ, պայական կամ պատական՝ հեթանոս։ Վերջինս նույն նշանակությունն ունի նաև անգլերենում (pagan), հին ռուսերենում՝ (паганый)։ 7-րդ դարում այն գրավվում է Արաբական խալիֆայության կողմից։ Արաբերենում բացակայող Պ-ին փոխարինվել է Բ-ն, Գ-ին՝ Ջ-ն։ Այդպես Ատրպատականը վերանվանվել է Ադրբաեջան կամ Ադրբեջան։ Դա որևէ կապ չուներ Հարավային Կովկասում 20-րդ դարում ձևավորված ժամանակակից Ադրբեջանի հետ։

Ուրմիան Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Թրաբի գավառի կենտրոնը։ 387 թվականին Հայաստանի առաջին բաժանման ժամանակ միացվել է Պարսկաստանին։ Այն այլևս չի մտել հայկական թագավորությունների ու իշխանապետությունների կազմում։ Հայաբնակ Ուրմիայում դարերի ընթացքում այնտեղ հաստատվել են ասորիներ, պարսիկներ, թաթարներ, հրեաներ։ Ուրմիան խիստ տուժել է 1791 թվականի երկրաշարժից։ 1906 թվականին Ուրմիայում բնակվել են 60, 1914 թվականին՝ 70 տուն հայ։ 1889-1891 թվականներին կառուցվել է հայկական եկեղեցի, որին կից գործել է գիշերօթիկ դպրոց։ Վերջին տվյալներով այժմ Ուրմիայում և մերձակա գյուղերում բնակվում է մոտ 4 հազար հայ։ Տարածքը հիմնականում քրդաբնակ է, մտնում է Իրանի Արևմտյան Ադրբեջան մարզի մեջ։ Մինչև օրս պահպանվել է Ուրմիայի հողե կրկնակի բարձր պարիսպներով պատած բերդն՝ իր հոյակապ դռներով և ներսի մի քանի կառույցներով։

Խաների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1502 թվականին Սեֆյան շահ Իսմայլիը Ուրմիան միացնում է Իրանին։ Թեև ժամանակ առ ժամանակ այն գրավվել է օսմանցիների կամ ռուսների կողմից, բայց մնացել է Իրանի կազմում։ 1829—30 թվականներին նրա հայ բնակչության մի մասը 1826—1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան է գտել Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանում։ Ուրմիայի խանության ղեկավարները սերում էին Նադիր շահի՝ Աֆշարիների տոհմից։

Ղաջարների դինաստիայի զինանշանը
  • 1747-1748 Ֆաթհ-Ալի խան Առաշլու-Աֆշար
  • 1748-1749 Մեհդի խան Ղասըմլու-Աֆշար
  • 1749-1757 Ազադ խան Աֆղան
  • 1757-1762 Ֆաթհ-Ալի խան Առաշլու-Աֆշար, 2-րդ անգամ
  • 1762-1763 Ռուստամ խան Ղասըմլու-Աֆշար
  • 1763-1763 Բագիր խան Ղասըմլու-Աֆշար
  • 1763-1772 Ռեզա Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար
  • 1772-1783 Իմամ Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար
  • 1784-1795 Մուհամեդ Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար
  • 1795-1796 Ղասիմ խան Ղասըմլու-Աֆշար
  • 1796-1797 Մուստաֆա Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար
  • 1797-1797 Մուհամեդ Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար, 2-րդ անգամ
  • 1797-1821 Հուսեյն Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար
  • 1821-1865 Նաջաֆ Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Илья Павлович Петрушевский։ «Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI-начале XIX вв»
  • Հայկական Սովետական Հանրագիտարան
  • Հայկական համառոտ հանրագիտարան

Portal.svg  Իրան