Արամեերեն
Jump to navigation
Jump to search
Տեսակ | լեզու |
---|---|
Ենթադաս | հյուսիսարևմտյան սեմական լեզու |
Խոսողների քանակ | 445 000 մարդ |
Գրերի համակարգ | արամյան գրեր |
IETF | arc |
ԳՕՍՏ 7.75–97 | аре 052 |
ISO 639-2 | arc |
ISO 639-3 | arc |
Aramaic language Վիքիպահեստում |
Արամեերենը սեմական լեզվաընտանիքի հյուսիսարևմտյան խմբին պատկանող լեզու է։ Կազմում է մերձավոր բարբառների մի ամբողջություն, որոնք երբեմն որակվում են որպես արամեական լեզուներ։ Տարածված է եղել ամբողջ Առաջավոր Ասիայում։ Եղել է միջազգային լեզու։ Այն միջազգային հաղորդակցության լեզու է եղել ընդհուպ մինչև արաբների կողմից Իրանի նվաճումը։ Արամեերենը բնութագրվում է կոկորդային հնչյունների փոքրաքանակությամբ, ներքին թեքման կրավորականի բացակայությամբ, շաղկապների ու կապական մասնիկների լավ զարգացվածությամբ։ Արամեերենի բարբառներից է ասորերենը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 686)։ ![]() |