Սեմական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեմական լեզվաընտանիքից)
Սեմական լեզուները մ.թ. 1-ին դարում

Սեմական լեզուները միմյանց կապված լեզուների խումբ է, որով այժմ խոսում են ավելի քան 300 միլիոն մարդ հիմնականում Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում։ Սեմական լեզուները աֆրասիական կամ սեմաքամյան լեզվաընտանիքի ճյուղերից մեկն է։ Ամենատարածված լեզուն սեմական լեզուների մեջ արաբերենն է՝ 296 միլիոն լեզվակիր, ապա ամհարերենը (Եթովպիայում) 32 միլիոն, եբրայերենը՝ 8 միլիոն, և այլն։ Անվանումը ծագում է Աստվածաշնչյան հայտնի կերպարների՝ Նոյի որդի Սեմի անունից։

Գրավոր ձևը թվագրվում է շատ հին ժամանակով։ Աքքադերեն և էբլայերեն տեքստեր են հայտնաբերվել Միջագետքում և Սիրիայի տարածքում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով։ Սեմական լեզուների պատմա-համեմատական ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պարզել տարբեր սեմական լեզուների հնչյունական և քերականական առանձնահատկությունները և ընդհանրությունները։ Ըստ մի շարք քերականական և բառապաշարային առանձնահատկությունների՝ սեմական լեզուները բաժանվում են հետևյալ խմբերի՝

Սեմական լեզուներին բնորոշ հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

աշխարհի առաջին այբուբեն՝ ուգարիտերեն
  • Սեմական լեզուներին բնորոշ հատկանիշներն են ձայնավորների սահմանափակ քանակը սկզբնապես՝ ա, ի, ու՝ երկար և կարճ տարբերակներով (նշանակալիորեն ավելի շատ են ձայնավորները կենդանի բարբառներում), երեք տեսակի բաղաձայնների առկայությունը՝ հնչեղ, խուլ և էմֆատիկ։
  • Բայի արմատը և բայածանցյալ անունները սովորաբար կազմված են երեք բաղաձայնից, որոնք կրում են հիմնական բառային իմաստը այն ժամանակ երբ ձայնավորումը ինչպես նաև վերջածանցները, նախածանցներն ու միջնածանցները պարզաբանում են նշանակությունը և տալիս քերականական կարգ։ Օրինակ, արաբերեն քաթաբա՝ նա գրում էր, քութիբա՝ գրված է աքթաբա՝ ստիպեց գրել, քաաթիբ՝ գրող, քիթաաբ՝ գիրք, մաքթաբ՝ դպրոց։
  • Տարբերվում են երկու սեռ՝ արական՝ առանց նշանի և իգական՝ սովորաբար նշվող հատուկ վերջավորությամբ, երբեմն տարբերվում են միայն համաձայնությամբ։

Հին աքքադական լեզվում վեց հոլով կա, հին սեմական լեզուներում կա երեք հոլով՝ ուղղական u, սեռական I, հայցական a, կենդանի սեմական լեզուներում հոլովներ չկան։

  • Գոյություն ունեն երկակի և հոգնակի թվեր։ Վերջինս հարավ սեմական լեզուներում մեծ մասամբ դուրս են մղվում տարբեր տեսակի հավաքական գոյականների միջոցով, որոնք կազմվում են հիմքի ձայնադարձմամբ ՝ «կոտրված հոգնակի» բաբ՝ դուռ, հոգնակին աբուաբ, Ալիմ՝ գիտնական, հոգնակին ուլամա։

Ածականները երբեմն տարբերվում են յուրահատուկ վերջավորություններով, բայց հիմնականում հոգնակի թվի այլ կազմությամբ ինչպես նաև շարահյուսորեն։

  • Տարբերակվում են դերանունները։
  1. Ինքնուրույն անձնական. անձնական դերանունները որոշ լեզուներում հոլովվում են, օգտագործվում են սուբյեկտի դեմքը, որոշ լեզուներում նաև օբյեկտը նշելու համար, բայց պարտադիր չեն համարվում։
  2. Ինքնուրույն ստացական (արխայիկ, հազվադեպ)։
  3. Վերջավորութային՝ անվան դեպքում ստացական իսկ բայի դեպքում օբյեկտի ցուցիչներ։
  4. Հարցական
  5. Հարաբերական-հաճախ նրանք nota genetivi են, այսինքն մասնիկներ, որոնք կապում են որոշիչը որոշյալի հետ։
Արամեերեն
  • Բայում արտահայտվում են սուբյեկտի դեմքի, թվի, սեռի կարգերը /գործողության օբյեկտը կարող է արտահայտվել դերանվանային վերջավորությամբ/, ինչպես նաև ժամանակը, խոնարհումը/միայն սեմական մեռած լեզուներում/։ Սովորաբար գոյություն ունեն բայի երկու տեսակներ՝ կատարյալ վերջավորության խոնարհմամբ և անկատար նախածանցային խոնարհմամբ, աքքադերենում բայերում երկու տեսակն էլ նախածանցային խոնարհման գործառույթ ունեն։ Հետագայում կատարյալ ձևը զարգանում է անցյալ ժամանակում, իսկ անկատար ձևը՝ ապառնի ժամանակում կամ ներկա ժամանակի ձև / եբրայերեն, արամեերեն, կամ ներկայում՝ արաբերեն/։ Առաջին դեպքում ներկան արտահայտվում է դերբայի միջոցով, իսկ երկրորդ դեպքում ապառնին մասնիկի միջոցով։ Սեմական լեզուների համար հատկապես բնութագրական են այսպես կոչված վազները։ Վազները ները՝ սաստկական, ստիպողական փոխադարձ և շատ այլ, վերափոխում են բայի առաջնային իմաստը։ Սեմական լեզուներում գոյություն ունի բարդ բառակազմական համակարգ ածանցների և հիմնականում ձայնափոխության միջոցով։ Բառերի սովորական հերթականությունն է բացի աքքադերենից՝ ստորոգյալ, ենթակա, լրացումներ։ Որոշիչը միշտ հետևում է որոշյալին։

Սեմական լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեռած լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքքադերեն

Սեմական լեզուները ընդունված է բաժանել երկու խմբի՝ կենդանի և մեռած։

  • Մեռած լեզուների շարքին է դասվում աքքադերենը՝ ասորա-բաբելոնյան լեզուն, հայտնի մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, գործածությունից դուրս է եկել մեր թվարկության սկզբներին։ Տարածված է եղել Միջագետքում՝ ներկայիս Իրաքի տարածքում։
  • Էբլայերեն կամ Էբլայի լեզու, 1970-ական թթ. Հյուսիս-Արևմտյան Սիրիայում գտնված սեպագիր արձանագրության լեզու։ Արձանագրությունը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։
  • Ամորեական լեզու - շումերական և աքքադական սեպագիր արձանագրություններում առկա են այս լեզվով գրված անձնական անուններ, տարածված է եղել մ.թ.ա. 3-րդ- 2-րդ հազարամյակում Հյուսիս-Արևմտյան Սիրիայում և Արևմտյան Միջագետքում։
  • Հին քանաաերենը - որը ևս հայտնի է շումերական և հին եգիպտական տեքստերում առկա բառերով և արտահայտություններով, տարածված է եղել մ.թ.ա. 3-րդից 2-րդ հազարամյակի կեսերում, Հին Պաղեստինի՝ ներկայիս Հորդանանի և Իսրայելի և Փյունիկիայի՝ ներկայիս Լիբանանի տարածքում։
  • Ուգարիտ - առկա են այս լեզվով մեծ քանակությամբ սեպագիր արձանագրություններ, որոնք հայտնաբերվել են ականներին Հյուսիս-արևմտյան Սիրիայում։ Գրավոր հուշարձանները թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբով, լեզուն գործածվել է Ուգարիտ քաղաք-պետությունում։
  • Փյունիկերեն - հայտնի է մ.թ.ա. 2- րդ հազարանյակի գրություններով, ամենահին գրությունները վերագրվում են մ.թ.ա. 2-րդ դարին։ Տարածված էր Փյունիկիայում, և գաղութացման միջոցով տարածվեց ողջ Միջերկրածովյան ավազանում՝ Կիպրոս, Հարավային Իտալիա, Հարավային Իսպանիա, Հյուսիսային Աֆրիկա։
  • Հին Եբրայերեն - հայտնի է մթա 12-3-րդ դարերի հուշարձաններից։ Հավանաբար խոսակցական է մնացել մինչև մեր թվարկոթյան առաջին դարերը։ Մինչև 18-րդ դարն օգտագործվել է ավետարանի տեքստերում, որպես գրավոր լեզու Տարածված է եղել հին Պաղեստինի տարածքում։ Որպես կրոնական լեզու օգտագործվում է մինչ այժմ։
  • Արամեերեն-հայտնի է մ.թ.ա. 9-րդ դարից, որպես «հինարամեական», ավելի ուշ ներկայացվել է միջնադարյան ժամանակաշրջանի լեզուներով և բարբառներով, գոյատևել է գրեթե մինչև 14րդ դարը։ Տարածված է եղել Սիրիայի, Պաղեստինի, Միջագետքի տարածքներում, ընդհուպ մինչև արևմտյան Իրան։
  • Հին հարավարաբական լեզուներ, այլ կերպ «էպիգրաֆիկ հարավարաբական» (սաբայական, մինայական, քաթաբանական, հադրամաության լեզուներ-հայտնի են մ.թ.ա. 1-ինից մինչև մ.թ.ա. 6-րդ դարի գրավոր հուշարձաններից։ ՄՏարածված են եղել ժամանակակից Եմենի տարածքում և Հարավային Արաբիային կից տարածքներում, ներառյալ Եմենը։
  • Հին եթովպական լեզու կամ գեեզ-հայտնի է մ.թ.ա. 4-րդ դարի Աքսումի հին թագավորական գրառումներից, որպես խոսակցական գոյատևել է գրեթե մինչև 10-րդ դարը։ Այդ ժամանակաշրջանում տարածված էր Աքսումի հին պետության տարածքում և ժամանակակից Եթովպիայի և Էրիթրեայի հյուսիսարևելյան կից տարածքներում։ Մինչ այժմ օգտագործվում է որպես եթովպական քրիստոնեական եկեղեցու կրոնական լեզու։
  • Հին արաբերեն - գոյություն է ունեցել, հավանաբար, որպես հին քոչվոր և նստակյաց ցեղային բարբառների ժողովածու և հայտնի է էպիգրաֆիկ՝ արձանագրային տեքստերի ոչ մեծ քանակությամբ, որոնք վերաբերում էին մթա և մթ առաջին դարերին։ Մինչիսլամական ժամանակաշրջանում տարածված է եղել Կենտրոնական և Հյուսիսային Արաբիայի տարածքում, իսկ ցեղերի գաղթի արդյունքում մթ սկզբներին տարածվել է Պաղեստինի, Սիրիայի և Միջագետքի տարածքում։

Կենդանի լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացված են ինչպես մի շարք մեզ հայտնի սեմական լեզուներ, այնպես էլ լեզուներ, որոնք չունեն իրենց գրավոր պատմությունը։

Արաբերեն
Եբրայերեն
  • Ժամանակակից արաբերեն-ներկայացված է միասնական գրական լեզվով և մի շարք խոսակցական բանավոր ձևերով (բարբառներով), տարածված է Առաջավոր Ասիայի, Այուսիս-արևելյան և Հյուսիսային Աֆրիկայի բոլոր արաբական երկրների ինչպես նաև մի շարք հարևան երկրնորի տարածքում։ Խոսողների թվով(որոշ տվյալներով 190-250 մլն մարդ) պատկանում է աշխարհի ամենամեծ լեզուներին։
  • Մալթայերեն—տարածված է Մալթա կղզում։ 1990 թ տվյալներով Մալթայում այդ լեզվով խոսողների թիվը կազմում է 365 հազար, մալթերենով խոսողների ընդհանուր թիվը 500 հազար է։
  • Ամհարերեն-Եթովպիայի պետական գրավոր և բանավոր լեզուն է, 1980-1990 թթ-ից խոսողների թիվը կազմում է 15 մլն մարդուց ավել։ Առաջին գրավոր աղբյուրները, որոնք վկայում են ամհարերենի մասին վերաբերում են 14-րդ դարին, որպես գրական լեզու զարգանում է 19-րդ դարի վերջերից։
  • Ժամանակակից եբրայերեն-գրական և խոսակցական լեզու, Իսրայելի հանրապետության 2 պաշտոնական լեզուներից մեկն է։ 1980-ականների վերջերի տվյալներով խոսողների թիվը կազմում է մոտ 5 միլիոն մարդ։
  • Նոր-արամեական լեզուներ-ներկայումս ներկայացված են բարբառների մի շարք խմբերով՝ արևմտյան լեզուների խմբով (Սիրիայի 3 նահանգներում Դամասկոսից հյուսիս-արևելք). արևելյան լեզուների խմբով, տարածված են հարավ արևելյան Թուրքիայում, Հյուսիսային Իրաքում, հյուսիսարևմտյան Իրանում; ինչպես նաև մանդեական լեզվով, որը տարածված է Իրանի և Իրաքի հարավային սահմանում և ասորական լեզվով, որն էլ տարածված է կղզյակներով Հյուսիսային Իրանում, Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում ինչպես նաև ասորական սփյուռքում։ Ասորիական լեզվով խոսողների ընդհանուր թիվը, 1990 թ-ի տվյալներով, կազմում է մոտ 330 հազար մարդ։
  • Ժամանակակից հարավ-արաբական լեզուներ-մեհրի, հարսուսի, բատհարի, հաբյոտ, ջուբբալի (շախրի) (мехри, харсуси, батхари, хобйот, джиббали )- տարածված են Արաբական թերակղզու հարավում, Եմենի և Օմանի տարածքում, Սոկոտրին՝ Սոկոտրա կղզում։ Ընդհանուր առմամբ այս լեզուներով խոսողների թիվը, 1977 թ-ի տվյալներով, կազմում է մոտ 200 հազար մարդ։
  • Ժամանակակից եթովպական լեզուները ներկայացված են լեզուների հյուսիսային և հարավային խմբերով։

Հյուսիսային խմբին է վերաբերում տիգրայ լեզուն, որը համարվում է հին գեեզի ժառանգ։ Տարածված է Էրիթրեայում և Եթովպիայի հյուսիսային շրջաններում։ Խոսողների թիվը, 1995 թ-ի տվյալներով, կազմում է մոտ 4 միլիոն մարդ։ Տիգրե լեզուն տարածված է Էրիթրեայում և Սուդանի սահմանամերձ շրջաններում։ 1990- ականների տվյալներով խոսողների թիվը կազմում է մոտ 1 միլիոն մարդ։ Հարավային խմբին են վերաբերումարգաբբան, խարարին և արևելյան գուրագեն, հյուսիսային և արևմտյան գուրագեն, գաֆատը և մի շարք այլ մոտ-բարեկամական լեզուներ։ Տարածված են Եթովպիայում և հարևան երկրներում։ Յուրաքանչյուր խմբի խոսողների թիվը տատանվում է 500-ից մինչև մի քանի հազար մարդ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дьяконов И.М. Семито-хамитские языки. Опыт классификации, М.։ КомКнига, 2006.
  • Белова А.Г. Введение в арабскую филологию / Ин-т востоковедения РАН. - М., 2003