Ուգարիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուգարիտ, Ռաս-Շամրա, Ռաս էս Շամրա, Լաթաքիայից (Սիրիա) 12 կմ հյուսիս գտնվող բլուր։ 1929—1939 թվականներին, 1948—1963 թվականներին ֆրանսիական հնագիտական արշավախումբը այստեղ հայտնաբերել է բնակատեղիների մնացորդներ (թվագրվում են մ․թ․ա, VII— VI հազարամյակներից մինչև մ․թ․ա․ V-III դդ․) այդ թվում՝ Ուգարիթի ավերակները (պալատային համալիր, տաճարներ, սեպագիր դիվան և գրադարաններ, արհեստագործական բազմաթիվ առարկաներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png