Շաղկապ
Շաղկապ, նյութական իմաստից զուրկ, քերականական հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Արտահայտում է առարկաների, երևույթների միջև դրսևորվող համադասական հարաբերություներ։
Շաղկապներն իրար են կապում նախադասության համազոր և համադաս նախադասություններ, իսկ բարդ ստորադասական նախադասություններում՝ երկրորդական նախադասությունները գլխավորի և միմյանց հետ։
Համադասական շաղկապներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ։Համադասական շաղկապներից են`և,ու,իսկ,բայց,ապա,սակայն։
Ստորադասական շաղկապ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս շաղկապները բարդ ստորադասական նախադասության ստորադաս նախադասությունը կապակցում են գերադաս նախադասությանը՝ որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետ, հենց որ, մինչ, մինչև, մինչդեռ, ուրեմն, քան և այլն։
Այն շաղկապները, որոնք ցույց են տալիս նախադասության արտահայտած մտքի եզրակացությունը, հետևությունը կամ հաստատումը, կոչվում են ամփոփիչ շաղկապներ։ Այսպես՝ լատիներեն՝ «Cogito ergo sum» արտահայտության մեջ «ergo» բառն այսպիսի շաղկապ է[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համազասպ Սիրեկանյան, Մարմարաշեն 2017, Խմբագրիչ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 10։
|