Cogito ergo sum

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենե Դեկարտ (1596—1650)

Cogito, ergo sum (լատին․՝ «Մտածում եմ, հետևաբար, գոյություն ունեմ»), Ռենե Դեկարտի փիլիսոփայական արտահայտությունը, նոր ժամանակների արևմտյան ռացիոնալիզմի հիմնարար տարրերից մեկը։

Այս արտահայտությունը Դեկարտը ներկայացրել է որպես առաջնային ճշմարտություն, որն անհնարին է կասկածել և որով, հետևաբար, կարելի է սկսել կառուցել հավաստի գիտելիքի կառույցը։

Փաստարկը պետք չէ հասկանալ որպես եզրակացություն[1] («նա, ով մտածում է, գոյություն ունի. ես մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ») հակառակը, նրա էությունը ակներևությունն է, իմ գոյության հավաստիությունը որպես մտածող սուբյեկտի (res cogitans — «մտածող իրի»). մտածելու ցանկացած գործողություն (առավել լայն կերպով՝ ցանկացած պատկերացում, գիտակցության վերապրում, cogito-ն չի սահմանափակվում մտածողությամբ) բացահայտվում է՝ նրա՝ իմ, մտածողի, այդ գործողությունը կատարողի վրա ռեֆլեքսիվ հայացք գցելով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այդ մասին տես, օրինակ. Մարտին Հայդեգեր Եվրոպական նիհիլիզմ. Գլ. «Դեկարտյան cogito sum». — Գոյություն ունի նաև հակադիր արտահայտությունը, որ գրված է § 10 «Փիլիսոփայության սկիզբը» (տես, օրինակ. Routledge Encyclopedia of Philosophy: Descartes — The Cogito Argument Արխիվացված 2009-02-22 Wayback Machine (անգլ.))

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]