Ռեֆլեքսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռեֆլեքսիա (լատ.՝ reflexio - անդրադարձում), փիլիսոփայական տերմին, որը նշանակում է այնպիսի կշռադատություն (խորհրդածություն), որի դեպքում մտածողությունն անդրադառնում է իր սեփական գործունեությանն ու բովանդակությանը, մասնավորապես՝ առարկաների մասին իր պատկերացումներին (մտային օբյեկտներին), ի տարբերություն զգայական հայեցողության, որն ուղղված է դեպի արտաքին առարկաները։

Մյուս կողմից, ռեֆլեքսիա հակադրվում է դիալեկտիկական մտածողությանը, քանի որ սահմանափակված է ձևական-տրամաբանական գործողությունների շրջանակներով, որը ենթադրում է մտքի առարկաների սեռատեսակային դասակարգում և բաղդատություն, այսպես կոչված, ռեֆլեքսիվ հարաբերությունների (նմանություն և տարբերություն, համապատասխանություն և հակասություն, ներքին և արտաքին, սահմանվող և սահմանող) տեսակետից։

Մարքսիստական փիլիսոփայության համաձայն, ռեֆլեքսիան որպես մտածողության անդրադարձում իր սեփական գործունեությանը և բովանդակությանը, չի սահմանափակվում մտածողության շրջանակներով, քանի որ մտածողությունն առարկայացած է ոչ միայն աշխարհի մտածական պատկերի մեջ, այլև մարդու հասարակական-մշակութային գործունեության և նրա արգասիքների մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Карпов А. В. Психология рефлексивных механизмов деятельности. — М.։ Изд-во «Институт психологии РАН», 2004. — 424 с. — ISBN 5-9270-0052-5.
  • Карпов А. В., Скитяева И. М. Психология рефлексии. — М.։ ИП РАН, 2002.
  • Ладенко И. С. Модели рефлексии. — Новосибирск.։ Изд-во «Институт философии и права СО РАН», 1992. — 80 с. — ISBN 5-85618-043-7
  • Россохин А. В. Рефлексия и внутренний диалог в изменённых состояниях сознания: Интерсознание в психоанализе. — М.։ «Когито-Центр», 2010. — 304 с. — ISBN 978-5-89353-271-5.
  • Семенов И. Н. — Тенденции психологии развития мышления, рефлексии и познавательной активности
  • Шаров А. С. Ограниченный человек: значимость, активность, рефлексия. — Омск.։ Изд-во ОмГПУ, 2000. — 358 с.
  • Шаров А. С. Жизненные кризисы в развитии личности։ Учебное пособие для студентов, аспирантов и практических работников в области психологии. — Омск։ Издательство ОмГТУ, 2005. — 166 с. — ISBN 5-8149-0282-5 (См.։ Глава 2. Онтология рефлексии: функции и механизмы).
  • Щедровицкий Г. П. Мышление. Понимание. Рефлексия. — М.։ Наследие ММК, 2005. — 800 с. — ISBN 5-98808-003-0.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png