Մարտին Հայդեգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Մարտին Հայդեգեր
Martin Heidegger
Heidegger 2 (1960).jpg
Ծնվել էսեպտեմբերի 26, 1889(1889-09-26)[1][2][3][…] Մեսկիրխ, Meßkirch VVG, Landkreis Sigmaringen, Տյուբինգեն, Գերմանիա
Մահացել էմայիսի 26, 1976(1976-05-26)[4][1][3][…] (86 տարեկան) Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]
ԳերեզմանՄեսկիրխ
ՔաղաքացիությունFlag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա և Flag of Germany.svg Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՈւղղությունConservative Revolution?
Մասնագիտությունփիլիսոփա, բանաստեղծ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մարբուրգի համալսարան, Ֆրայբուրգի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունՀայդելբերգի գիտությունների ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Ալմա մատերՖրայբուրգի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան (1916)
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարՀայնրիխ Ռիկկերտ
Եղել է գիտական ղեկավարՀանս Ջոնաս, Հերբերտ Մարկուզե, Victor Farías?[6], Jacob Klein?[7], Walter Bröcker?[7] և Հանս Գեորգ Գադամեր[7]
Ազդվել էԷդմունդ Հուսերլ, Ֆրիդրիխ Նիցշե, Սյորեն Կիերկեգոր, Հերակլիտ, Անաքսիմանդրոս, Պարմենիդես, Արիստոտել, Պլատոն, Թովմա Աքվինացի, Իոհան Դունս Սկոտ, Իմանուիլ Կանտ, Ֆրանց Բրենտանո[8] և Վիլհելմ Դիլթայ[9]
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[10]
Ամուսին(ներ)Elfride Heidegger?
Երեխա(ներ)Hermann Heidegger?
ՈւսուցիչԷդմունդ Հուսերլ, Հայնրիխ Ռիկկերտ և Carl Braig?
ԱշակերտներՀանա Արենդտ, Կառլոս Աստրադա, Գյունտեր Արենդտ, Կարլ Լյովիթ, Շառլ Մալիկ, Ernst Nolte?, Էմանուել Լևինաս, Karl Rahner?, Jan Patočka? և Alberto Wagner de Reyna?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Martin Heidegger Վիքիպահեստում

Մարտին Հայդեգեր (գերմ.՝ Martin Heidegger, սեպտեմբերի 26, 1889(1889-09-26)[1][2][3][…], Մեսկիրխ, Meßkirch VVG, Landkreis Sigmaringen, Տյուբինգեն, Գերմանիա - մայիսի 26, 1976(1976-05-26)[4][1][3][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), գերմանացի փիլիսոփա, գերմանական էկզիստենցիալիզմի ակնառու ներկայացուցիչներից։ Համարվում է 20-րդ դարի խոշորագույն փիլիսոփաներից մեկը[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Հայդեգերը սովորել է Հայնրիխ Ռիկերտի մոտ։ Եղել է Էդմունդ Հուսերլի ասիստենտը, Մարբուրգի, Ֆրայբուրգի համալսարանների պրոֆեսոր։ Նացիստների հետ համագործակցելու համար 1945 թվականին հեռացվել է աշխատանքից[12]։

Հայդեգերի աշխարհայացքը ձևավորվել է Հուսերլի և Մաքս Շելերի ֆենոմենոլոգիայի, Վ. Դիլթեի «կյանքի փիլիսոփայության», դիալեկտիկական աստվածաբանության առանձին մոտիվների ազդեցությամբ։ Հայդեգերի փիլիսոփայության առանցքը մարդկային գոյության («մարդու կեցության») իմաստավորման հարցն է։ Ըստ նրա, մարդկային կեցության գոյաբանական հիմքը անհատի վերջնական, ժամանակավոր ու մահկանացու լինելն է, որոնց գիտակցմամբ նա ըմբռնում է նաև իր ինքնուրույն կեցությունը, իր գոյը։ Այս պատճառով մարդկային գոյությունն իմաստավորվում է «հասարակական հարաբերություններից», «իրերի աշխարհից» առանձնանալու, ազատագրվելու պրոցեսում։ Անձնավորության հոգևոր ապրումներն արտահայտելու և մարդու անհատական կեցությունը հաստատելու համար Հայդեգերն առանձնացնում է «վախ», «վճռականություն», «խիղճ», <մեղք», «հոգս» և նման հասկացություններն ու այդ վիճակների հոգեկան վերապրումներն ու զգացումը։ Հայդեգերի փիլիսոփայության առաջացման սոցիալական և իմացաբանական պայմանավորվածությունը նույնն է, ինչ էկզիստենցիալիզմինը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Nationalencyklopedin (швед.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Хайдеггер Мартин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #118547798 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. YouTube video — ed. size: 500000000
  7. 7,0 7,1 7,2 Mathematics Genealogy Project — 1997.
  8. 8,0 8,1 8,2 https://www.radiofrance.fr/franceculture/podcasts/les-nuits-de-france-culture/les-chemins-de-la-connaissance-levinas-2-10-ma-decouverte-de-husserl-et-heidegger-1ere-diffusion-03-03-1981-1059440
  9. 9,0 9,1 9,2 Hui Y. The Question Concerning Technology in China: An Essay in Cosmotechnics
  10. https://books.google.es/books?id=feWlC4ioGTYC&pg=PA29 — P. 29.
  11. В.Н. Семенова։ «ХАЙДЕГГЕР в Новейшем философском словаре» 
  12. 12,0 12,1 Վիկտոր Համբարձումյան (1980)։ Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն։ էջեր 155–156 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • П. Гайденко "Экзистенциализм и проблема культуры (критика философии М. Хайдеггера)", М․, 1963
  • Р. Габитова "Человек и общество в немецком экзистенциализме", М․, 1972

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]