Ֆրանց Բրենթանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Բրենթանո
գերմ.՝ Franz Brentano
Franz Brentano.jpeg
Ծնվել էհունվարի 16, 1838(1838-01-16)[1][2][3][…]
Boppard, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն
Մահացել էմարտի 17, 1917(1917-03-17)[1][2][3][…] (79 տարեկան)
Ցյուրիխ[4]
ԳերեզմանFriedhof
ՔաղաքացիությունFlag of Prussia (1892-1918).svg Պրուսիայի թագավորություն[5]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[6] և Անկրոնություն
Մասնագիտությունփիլիսոփա, հոգեբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան և JMU
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա[7]
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, JMU (1866), Թյուբինգենի համալսարան (1862), HU Berlin և Մյունստերի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարFranz Jakob Clemens?
Հայտնի աշակերտներKazimierz Twardowski?, Ալոիզ Ռիգլ, Էդմունդ Հուսերլ[6], Ալեքսիուս Մեյնոնգ, Զիգմունդ Ֆրոյդ[6], Christian von Ehrenfels?[6], Կառլ Շտումպֆ[6] և Թոմաշ Մասարիկ
Ամուսին(ներ)Ida Brentano? և Էմիլիե Բրենտանո
ՀայրՔրիստիան Բրենտանո
ՄայրԷմիլիե Բրենտանո
Commons-logo.svg Franz Brentano Վիքիպահեստում

Ֆրանց Բրենթանո (գերմ.՝ Franz Brentano; հունվարի 16, 1838(1838-01-16)[1][2][3][…], Boppard, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն - մարտի 17, 1917(1917-03-17)[1][2][3][…], Ցյուրիխ[4]), ավստրիացի փիլիսոփա, հոգեբան: Նրա հայացքները մեծապես նպաստեցին ֆունկցիոնալիզմի, ֆենոմենոլոգիայի, գեշտալտ և հումանիստական հոգեբանական ուղղությունների առաջացմանը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1838 թվականի հունվարի 16-ին Գերմանիայի Մարիենբերգ քաղաքում: Բեռլինի, Մյունխենի և Տյուբինգենի համալսարաններում ուսումնասիրում է աստվածաբանություն: 1864 թվականին ձեռնադրվում է որպես կաթոլիկ հոգևորական, սակայն եկեղեցական որոշ դրույթների հետ անհամաձայնության պատճառով զրկվում է իր հոգևոր աստիճանից: 1872 թվականին աշխատում է Վյուրցբուրգի համալսարանում՝ որպես պրոֆեսոր, իսկ երկու տարի անց տեղափոխվում Վիեննայի համալսարան: Նրա ուսանողների շարքին են պատկանում այնպիսի հոգեբաններ, ինչպիսիք են Կարլ Շտուփֆը, Զիգմունդ Ֆրոյդը: 1874 թվականին լույս է տեսնում Բրենթանոյի ամենահայտնի «Հոգեբանությունը էմպիրիկ տեսանկյունից» աշխատությունը, որտեղ նա հեռակա կերպով բանավիճում է Վիլհելմ Վունդտի հետ: Որոշ ժամանակ ապրում է Իտալիայում, չզբաղեցնելով ոչ մի ակադեմիական պաշտոն: Ֆրանց Բրենթանոն մահացել է 1917 թվականին մարտի 17-ին, Ցյուրիխում:

Գիտական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ Բրենթանոյի տեսակետը հակադիր էր Վիլհելմ Վունդտի տեսությանը: Հենվելով արիստոտելյան փիլիսոփայության վրա՝ Բրենթանոն առաջադրում է գիտակցության հոգեբանության նոր տարբերակ, որի սահմաններում հստակորեն տարբերակւխւմ են ներքին հոգեկան փորձը և արտաքին ֆիզիկական աշխարհը, փորձի կառուցվածքային և գործողութային կողմերը: Ըստ Բրենթանոյի, զգայության բովանդակությունը՝ զգայվող որակը, տարբերվում է ընկալման գործողությունից. առաջինն ունի ֆիզիկական, երկրորդը՝ հոգեկան բնույթ: Նա դեմ էր Վունդտի այն գաղափարին, որ հոգեբանական հետազոտության հիմնական առարկան գիտակցության կառուցվածքային տարրերն են: Ըստ Բրենթանոյի, նպատակահարմար է հետազոտել ոչ թե հոգեկան գործընթացների կառուցվածքային տարրերը՝ զգայական մտապատկերները, այլ հենց այդ գործընթացները՝ պատկերացումները, դատողությունները, հուզական գնահատականները, որպես ամբողջական գործողություններ: Վերջիններով է պայմանավորված հոգեկան գործունեության ինտենցիան՝ ուղղվածությունը դեպի առարկան: Առարկան, օբյեկտն, ըստ Բրենթանոյի՝ գիտակցությունից անկախ գոյություն ունեցող ֆիզիկական իրականությունը չէ: Այն գոյություն ունի միայն այնքանով, որքանով իրականանում է գիտակցության մեջ՝ որպես երևույթ, որպես հոգեկան գործողության ինտենցիոնալ բաղադրիչ:

Իմացության հիմնահարցերի պարզաբանման համար Բրենթանոն նպատակահարմար էր գտնում հոգեբանության և իմացաբանության միավորումը: Ըստ նրա, միայն այս ճանապարհով էր հնարավոր բացահայտել իմացական գործընթացի օրինաչափությունները: Իր տեսությունը Բրենթանոն անվանում է փսիխոգնոզիա կամ ֆենոմենոգնոզիա, որտեղ հետազոտության հիմնական առարկաները իմացական գործողություններն ու գիտակցության մեջ ներկայացվող ֆենոմեններն են: Այս տեսության կարևորագույն հասկացությունն ինտենցիոնալ գիտակցությունն է, որը նշանակում է, որ գիտակցական գործունեությունն ուղղված է դեպի իր առարկան, գիտակցումը միշտ ինչ-որ բանի գիտակցում է: Հնարավոր չէ վերացական, առարկայից կտրված գիտակցության կամ մտածողության գոյությունը: Իսկ քանի որ առարկան մեր գիտակցության մեջ իրականացող ֆենոմեններն են, հետևաբար, մարդուն հասանելի միակ իրական աշխարհը գիտակցվող առարկաների աշխարհն է: Դրանից դուրս գտնվող առարկաներն ու դրանց ազդեցությունները ենթակա չեն հետազոտության:

Բրենթանոն դեմ էր լաբորատոր պայմաններում գիտակցության բովանդակության արհեստական մասնատմանը: Նրա կարծիքով, հոգեկան գործողությունների հետազոտությունն անհրաժեշտաբար պետք է հիմնվեր էմպիրիկ, բնական պայմաններում իրականացվող դիտման մեթոդի վրա, որն, ըստ Բրենթանոյի, առավել լայն էր, քան ցանկացած այլ փորձարարական մեթոդ: Այսպիսով, նոր զարգացող գիտական հոգեբանության ոլորտում, փորձարարական մեթոդների կողքին իր տեղն է գտնում դիտումը, որպես համակարգված հետազոտական մեթոդ:

Չնայած որ նախնական շրջանում, վունդտյան հոգեբանական համակարգի հետ մրցակցության մեջ Բրենթանոյի հոգեբանական հայացքները շատ դեպքերում մնում էին ստվերում, այդուհանդերձ դրանք մեծ արժեք ունեցան հոգեբանության զարգացման համար[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Брентано Франц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. LIBRIS — 2012.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Precht R. D. Sei du selbst: Eine Geschichte der Philosophie III — 2019. — Vol. 3.
  7. http://www.bbaw.de/die-akademie/akademiegeschichte/mitglieder-historisch/alphabetische-sortierung?altmitglied_id=337&letter=B
  8. Հոգեբանություն (ուսումնամեթոդական ձեռնարկ), Ե., ԵՊՀ հրատ., 2010, էջ 62-64: