Ֆրայբուրգ իմ Բրայսգաու
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ֆրայբուրգ իմ Բրայսգաու | |||||
Freiburg im Breisgau | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Բադեն Վյուրտեմբերգ | ||||
Ներքին բաժանում | Altstadt (Freiburg)?, Neuburg?, Herdern?, Zähringen?, Brühl?, Hochdorf?, Waldsee?, Littenweiler?, Ebnet?, Kappel?, Oberau?, Wiehre?, Günterstal?, Stühlinger?, Mooswald?, Betzenhausen?, Landwasser?, Lehen?, Waltershofen?, Mundenhof?, Haslach?, Sankt Georgen?, Opfingen?, Tiengen?, Մունցինգեն, Weingarten?, Rieselfeld? և Vauban? | ||||
Օբերբուրգոմիստր | Դիտեր Զալոմոն | ||||
Մակերես | 153,07 կմ² | ||||
ԲԾՄ | 278 մ | ||||
Բնակչություն | 224191 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0761 | ||||
Փոստային ինդեքս | 79098–79117 | ||||
Փոստային դասիչ | 79098–79117 | ||||
Ավտոմոբիլային կոդ | FR | ||||
Պաշտոնական կոդ | 08 3 11 000 | ||||
Պաշտոնական կայք | freiburg.de | ||||
| |||||
Ֆրայբուրգ, ամբողջական անունը՝ Ֆրայբուրգ իմ Բրայսգաու (գերմ.՝ Freiburg im Breisgau, ալեմանյան բարբառ՝ Friburg im Brisgau [ˈfʁiːb̥əg̊]), քաղաք Գերմանիայում, տարածքով չորրորդը Շտուտգարտից, Մանհեյմից և Կառլսռուեից հետո Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրայբուրգը գտնվում է Շվարցվալդի և Վերին Ռեյնի դաշտավայրի սահմանին։
Մոտակա խոշոր քաղաքներն են՝ 60 կմ հարավ՝ Բազել (Շվեյցարիա), գրեթե 90 կմ հարավ–արևելք՝ Ցյուրիխ (Շվեյցարիա), գրեթե 85 կմ հյուսիս՝ Ստրասբուրգ (Ֆրանսիա) և մոտ 140 կմ հյուսիս՝ Կառլսռուե։ Շտուտգարտ երկարամասի մայրաքաղաքը գտնվում է Ֆրայբուրգից 200 կմ հյուսիս–արևելք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրայբուրգի հիմնադրման պաշտոնական տարեթիվը 1120–ն է։ Քաղաքի հիմնադիրը Բերթոլդ III–ն է։ Նույն թվականին քաղաքին տրվեց արտոնություն, որը դարձավ Ֆրայբուրգի հիմնական իրավունքը։
14-րդ դարի կեսերին քաղաքն անցավ ավստրիական Հաբսբուրգների տիրապետության տակ։ Ըստ լեգենդի՝ Ֆրայբուրգում բնակվում էր Բերթոլդ Շվարց վանականը, ով հայտնագործել է վառոդը։
1457 թվականին Ալբրեխտ VI–ը հիմնեց Ֆրայբուրգի համալսարանը (գերմ.՝ Albert-Ludwigs-Universität Freiburg)՝ Գերմանիայի հնագույն համալսարաններից մեկը։ 16-րդ դարում Ֆրայբուրգում է որոշ ժամանակ բնակվել Էրազմ Ռոտերդամցին։ Լյուդովիկոս XIV–ի պատերազմական տարիներին Ֆրայբուրգը կարճ ժամկետով անցել է ֆրանսիացիների տիրապետության տակ։
1940 թվականին Ֆրայբուրգը ենթարկվել է օդային գնդակոծման, որի արդյունքում եղել են զոհեր և ավերածություններ[1]:
Նշանակալի վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրայբուրգյան մյունստեր — քաղաքի գլխավոր տեսարժան վայրը և խորհրդանիշը։ Կառուցվել է 300 տարվա ընթացքում՝ 13-րդ դարի սկզբից մինչև 16-րդ դարի սկիզբը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այն չի ավերվել՝ ի տարբերություն այլ շինությունների։
- Ֆրայբուրգի համալսարան
- Օգոստոսների թանգարան
- Դիտորդական աշտարակ Շլոսբերգ լեռան վրա - բացվել է 2002 թվականի հունվարին։ Աշտարակի բարձրությունը մոտավորապես 30 մետր է։ Աշտարակի վերևից կարելի է դիտել Ֆրայբուրգի համայնապատկերը։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեզանսոն (Ֆրանսիա, 1959 թվականից)
Ինսբուկ (Ավստրիա, 1963 թվականից)
Պադույա (Իտալիա, 1967 թվականից)
Հիլֆորդ (Մեծ Բրիտանիա, 1979 թվականից)
Մադիսոն (ԱՄՆ, 1987 թվականից)
Մացույամա (Ճապոնիա, 1988 թվականից)
Լվով (Ուկրաինա, 1989 թվականից)
Գրանադա (Իսպանիա, 1991 թվականից)
Սպահան (Իրան, 2000 թվականից)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ֆրայբուրգը 1900 թվականին
-
Գլխավոր կայարանը
-
Մարտինսոր (գերմ.՝ Martinstor) պատմական քաղաքային դարպասները
-
Ռատուշա (գերմ.՝ Rathaus)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wolfgang Dierich. «Kampfgeschwader 'Edelweiss'. History of German bomber unit 1939—1945»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պաշտոնական կայքը (գերմ.)
|