Էրազմ Ռոտերդամցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Էրազմ Ռոտերդամցի
ErasmusRoterodamus
Holbein-erasmus.jpg
Holbein-erasmus2.jpg
Ծնվել է հոկտեմբերի 27, 1466 կամ հոկտեմբերի 28, 1469[1] Ռոտերդամ[2]
Մահացել է հուլիսի 2, 1536 Բազել[2]
Գերեզման Բազելի տաճար
Քաղաքացիություն Flag of the Netherlands.svg Նիդեռլանդներ
Մասնագիտություն գրող, փիլիսոփա, աստվածաբան[2], թարգմանիչ, ուսուցիչ և ակնարկագիր
Ալմա մատեր Փարիզի համալսարան
Տիրապետում է լեզուներին լատիներեն
Desiderius Erasmus Վիքիպահեստում

Էրազմ Ռոտերդամցի (Desiderius Erasmus Roterodamus, հոկտեմբերի 27, 1466 և հոկտեմբերի 28, 1469[1], Ռոտերդամ[2] - հուլիսի 2, 1536, Բազել[2]), նիդեռլանդական հումանիստական գրականության ամենաականավոր դեմքը։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Ռոտերդամ քաղաքում, ծագումով հոլանդացի էր, հոլանդական մի բյուրգերի «ապօրինի զավակը»։ Վաղ հասակից, զրկվելով ծնողներից, նա ստիպված է լինում վանք մտնել թե՛ իր գոյությունը պահպանելու, թե՛ ուսումը շարունակելու նպատակով։ Այստեղ նա մնում է մոտ երկու և կես տարի։ Նա ամբողջ ժամանակը նվիրում է ուսման գործին, սովորում է դասական լեզուներ և ուսումնասիրում հին հունական ու հռոմեական գրողների գործերը։ Վանքից դուրս գալով, 1496-ին ուսումը շարունակելու նպատակով գնում է Փարիզ։ Այնուհետև սկսում է ճանապարհորդություններ կատարել Եվրոպայում, լինում է իր հայրենքում, Նիդերլանդներում, Իտալիայում, ապա անցնում է Անգլիա։ Քեմբրիջի համալսարանում դասավանդում է հունարեն և աստվածաբանություն։ Ծանոթանում է Թոմաս Մորի հետ և դառնում նրա ամենամոտ բարեկամներից մեկը։

Վերադառնալով Անգլիայից, նա ապրում է Գերմանիայում, մի քանի տարի ծառայում է Կառլոս V-ի պալատում։ Կյանքի վերջին տարիներին անցկացնում է Շվեյցարիայում, որտեղ էլ մահանում է[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել]

  • Գովք հիմարության (թարգմանվել է հայերեն Վահե Միքայելյանի կողմից [4])
  • Դատողություն կամքի ազատության մասին
  • Քրիստոնյա մարտիկի զենքը

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Մեծ սովետական հանրագիտարան (1969—1978)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Record #118530666 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  3. Հ. Մամիկոնյան (1961). Արտասահմանյան գրականության պատմություն (վերածննության դարաշրջան). Երևան: Հայպետուսմանկհրատ. p. էջ 243. 
  4. Գովք հիմարության : [Վեպ] / Է. Ռոտերդամցի; Թարգմ.՝ Վ. Միքայելյան; Ծանոթագր.՝ Լ. Պինսկի; Խմբ.՝ Ի. Կարումյան. - Երևան : Հայպետհրատ , 1964. - 343 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել]