Ցյուրիխ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ցյուրիխ | |||||
Zürich | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Altstadt?, District 2?, Wiedikon?, Aussersihl?, Industriequartier?, District 6?, District 7?, Riesbach?, District 9?, District 10?, District 11? և Schwamendingen? | ||||
Քաղաքապետ | Կորինե Մաուխ | ||||
Հիմնադրված է | 2-րդ դար թ. | ||||
Առաջին հիշատակում | 929 | ||||
Մակերես | 91,88 կմ² | ||||
ԲԾՄ | 408 մ | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲ 391 068 մարդ (2012) | ||||
Ագլոմերացիա | ▲ 1 188 600 | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +41 43, +41 44 | ||||
Փոստային ինդեքսներ | 8000—8099 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZH | ||||
Պաշտոնական կայք | stadt-zuerich.ch | ||||
| |||||
Ցյուրիխ (գերմ.՝ Zürich [ˈtsyːrɪç], շվեյց․՝ Züri [tsy:ri]), քաղաք Շվեյցարիայի հյուսիս-արևելքում[1] , Ցյուրիխ լճի հյուսիսարևմտյան ափին։ Երկրի ամենաբնակեցված քաղաքային ագլոմերացիան է՝ 1,315 միլիոն մարդ[2], իսկ Ցյուրիխի մետրոպոլիսային տարածքում՝ 1.83 միլիոն[3]։
Մինչև 6-րդ դարը քաղաքի անունն էր Տուրիկում։ Արևելյան Ֆրանկիայի թագավոր Լյուդովիկ II Գերեմնացին (գերմ.` Ludwig der Deutsche, 804/805 - 28 օգոստոսի 876) Տուրիկումի տարածքում հիմնում է դղյակ, ավելի ուշ` 853 թվականին Ցյուրիխի մարզի տարածքում հիմնում է Ֆրամյունստեր վանքը իր դստեր համար։
Ցյուրիխը տրանսպորտային կարևորագույն հանգույց է. նրա օդանավակայանն ու երկաթուղային կայարանը ամենարնդարձակն ու ամենաբանուկն են Շվեյցարիայում:
Քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ մշտապես բնակվում են արդեն ավելի քան երկու հազար տարի: Բնակավայրը հիմնադրել են հին հռոմեացիները, մեր թվականությունից առաջ 15 թվականին, թեև հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ մարդկային ամենավաղ բնակավայրերն այստեղ հայտնվել են ավելի քան 6.400 տարի առաջ[4]: Միջին դարերում Ցյուրիխն անկախ և արտոնյալ քաղաքի կարգավիճակ է ձեռք բերել, իսկ 1519 թվականին դարձել է բողոքական ռեֆորմացիայի առաջին կենտրոնը Եվրոպայում[5]:
Քաղաքում գործում են բազմաթիվ թանգարաններ ու պատկերասրահներ, այդ թվում՝ Շվեյցարիայի ազգային թանգարանը, Ցյուրիխի Կունստհաուսը[6]: Schauspielhaus Zürich-ն էլ ամենահարգի թատրոններից մեկն է ամբողջ գերմանախոս աշխարհում[7]:
Չնայած համեմատաբար քիչ բնակչությանը (բուն քաղաքում ընդամենը 409 հազար մարդ է ապրում), Ցյուրիխը համարվում է աշխարհի ֆինանսական կարևորագույն կենտրոններից մեկը[8]. ֆինանսական ու բանկային բազմաթիվ ընկերություններ գրասենյակներ ունեն այստեղ: Մեծ թիվ են կազմում նաև գիտահետազոտական հիմնարկությունները:
Monocle ամսագիրը 2012 թվականին հրապարակած «Կյանքի որակի մակարդակ» ցանկում Ցյուրիխին հատկացրել է առաջին տեղը աշխարհում[9]: 2006-ից 2008 թվականներին իրականացված ուսումնասիրությունների հիման վրա Ցյուրիխը ճանաչվել է ապրելու տեսակետից աշխարհի ամենալավ քաղաքներից մեկը և Եվրոպայի ամենահարուստ քաղաքը բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալի տեսակետից[10][11][12]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Zürich entry at the Swiss Tourist Board»։ Myswitzerland.com։ Վերցված է հուլիսի 3, 2010
- ↑ «Population size and population composition – Data, indicators – Agglomerations: Permanent resident population in urban and rural areas»։ www.bfs.admin.ch (Statistics)։ Federal Statistical Office, Neuchâtel, Swiss Federal Administration։ 2015։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 4, 2009-ին։ Վերցված է սեպտեմբերի 1, 2015
- ↑ «Zürich in Zahlen 2011 Taschenstatistik (German)» (Press release)։ Präsidialdepartement der Stadt Zürich (Department of the Mayor)։ սեպտեմբերի 8, 2012։ Արխիվացված է օրիգինալից մարտի 7, 2013-ին։ Վերցված է սեպտեմբերի 25, 2012
- ↑ Primas Margarita (December 1981)։ «Urgeschichte des Zürichseegebietes im Überblick: Von der Steinzeit bis zur Früheisenzeit»։ Helvetia Archaeologica 45/48: 5–18,5f
- ↑ «Huldrych-Zwingli»։ Zuerich.com։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2013-ին։ Վերցված է սեպտեմբերի 22, 2013
- ↑ Museums and galleries zurich-relocation.ch. Retrieved 10 March 2010
- ↑ Zürich Culture Archived 7 August 2010 at the Wayback Machine. worldtravelguide.net. Retrieved 10 March 2010
- ↑ World's 10 Most Powerful Cities prlog.org. Retrieved 10 March 2010
- ↑ «Quality of Life Survey 2012»։ Monocle։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 4, 2012-ին։ Վերցված է օգոստոսի 1, 2012
- ↑ «2007 World-wide quality of living survey»։ Mercer։ ապրիլի 2, 2007։ Վերցված է օգոստոսի 8, 2008
- ↑ «Mercer's 2008 Quality of Living survey highlights»։ Mercer։ հունիսի 10, 2008։ Վերցված է օգոստոսի 8, 2008
- ↑ Mercer – Quality of Living global city rankings 2009 – Mercer survey, 28 April 2009
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ցյուրիխ Վիքիպահեստում |
---|
- Stadt Zürich – Պաշտոնական կայքէջը (գերմ.)
- City of Zürich – Պաշտոնական կայքէջը (անգլերեն)
- Zürich Tourism – Պաշտոնական կայքէջը
- Zürich Chamber of Commerce – Պաշտոնական կայքէջը
- Event & Pleasure Calendar by Tages-Anzeiger (Newspaper) (գերմ.)
|