Բեզանսոն
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բեզանսոն | |||||
Besançon | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Տարածաշրջան | Ֆրանշ-Կոնտե | ||||
Մակերես | 65,05 կմ² | ||||
ԲԾՄ | 235 - 620 մ | ||||
Բնակչություն | 116 353 մարդ (2012) | ||||
Խտություն | 1,800 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 222 381 | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային ինդեքս | 25000 | ||||
Փոստային դասիչ | 25000[1] | ||||
Պաշտոնական կայք | besancon.fr | ||||
| |||||
Բեզանսոն (ֆր.՝ Besançon, դաս. լատ.՝ Bysantium, միջնադարյան լատ.՝ Vesuntio, Vesontio, գերմ.՝ Bisanz), քաղաք Ֆրանսիայի արևելքում, Դու գետի գետապտույտի մոտ։ Դու դեպարտամենտի և Ֆրանշ-Կոնտե տարածաշրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքում զարգացած է մեքենաշինությունը, ժամագործությունը, տեքստիլ և կարի արտադրությունները։ 2012 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմել է 116 353 մարդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին ժամանակներում կոչվել է Vesontio[2] և որպես գալլական սեկվաններ ցեղերի կենտրոն գրավվել էր մ.թ.ա. 58 թվականին Հուլիոս Կեսարի կողմից[3]։ IV դարից հայտնի են բեզանսոնյան եպիսկոպոսները, ովքեր ժամանակի ընթացքում դարձել են արքեպիսկոպոսներ և քաղաքի կառավարումը իրենց ձեռքն են վերցրել։ Ընդհուպ մինչև 1654 թվականը այն ազատ քաղաք էր համարվում՝ մտնելով Սրբազան Հռոմեական կայսրության կազմի մեջ։
Բեզանսոնը բավականին զարգացել է Հաբսբուրգների օրոք, երբ տեղաբնիկներից մեկը՝ կարդինալ Գրանվելան ղեկավարում էր կայսրության արտաքին քաղաքականությունը։ Երեսնամյա պատերազմի արդյունքում անցել է ֆրանսիացիների մոտ և Լյուդովիկոս XIV-ի հրամանով հիմնովին ամրապնդվել է Սեբաստիան Վոբանի կողմից։ Հսկա ամրոցի շինարարությունը տևել է 30 տարի, 1814 թվականին այդ գնդակոծվել է ավստրիացիների կողմից, սակայն Վոբանի կառույցը մինչ մեր օրերը հասել է լավ պահպանված վիճակում[4]։
1676 թվականին Դոլից այստեղ են տեղափոխվել Ֆրանշ-Կոնտեի կառավարման մարմինները։ 1671 թվականին Դոլից Բեզանսոն տեղափոխվեց Ֆրանշ-Կոնտե համալսարանը, որը բացվել է դեռևս XV դարին որպես «Երկու Բուրգունդիաների համալսարան»։
XVIII դարում Շվեյցարիայից փախստականները հիմնել են Բեզանսոնի ժամագործության արդյունաբերությունը։ XIX դարում քաղաքը համարվում էր խոշոր արդյունաբերական կենտրոն։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեզանսոն քաղաքը գտնվում է երկու կլիմայական գոտիների՝ օվկիանոսայինի և ցամաքայինի ազդեցության տակ, որոնց բնորոշ են ցուրտ ձմեռները և տաք, չոր ամառները։ Ամենատաք ամիսը հուլիսն է՝ 20 °C, իսկ ամենացուրտը՝ հունվարը՝ 2,1 °C: Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 1,059 մմ։ Ամենախոնավ ամիսը մայիսն է (108,4 մմ), իսկ ամենաչորը՝ օգոստոսը (75,9 մմ)։ Բեզանսոնի պատմության մեջ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 1921 թվականի հուլիսի 28-ին (40,3 °C), իսկ ամենացածրը՝ 1985 թվականի հունվարի 1-ին (-20,7 °C)[5]:
Բեզանսոնի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 5 (41) |
6.1 (43) |
10.8 (51.4) |
14.9 (58.8) |
20.7 (69.3) |
23.4 (74.1) |
25.7 (78.3) |
26.1 (79) |
22.2 (72) |
18.0 (64.4) |
13.2 (55.8) |
7.1 (44.8) |
16.1 (61) |
Միջին օրական °C (°F) | 2.1 (35.8) |
3.1 (37.6) |
6.7 (44.1) |
9.7 (49.5) |
15.2 (59.4) |
17.9 (64.2) |
20 (68) |
20.2 (68.4) |
16.9 (62.4) |
13.4 (56.1) |
8.8 (47.8) |
4.1 (39.4) |
11.5 (52.7) |
Միջին ցածր °C (°F) | −0.8 (30.6) |
0 (32) |
2.5 (36.5) |
4.5 (40.1) |
9.7 (49.5) |
12.4 (54.3) |
14.2 (57.6) |
14.3 (57.7) |
11.6 (52.9) |
8.8 (47.8) |
4.4 (39.9) |
1.0 (33.8) |
6.9 (44.4) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 88.5 (3.484) |
81.8 (3.22) |
83.5 (3.287) |
90.6 (3.567) |
108.4 (4.268) |
97.1 (3.823) |
78.5 (3.091) |
76.9 (3.028) |
78.2 (3.079) |
85.8 (3.378) |
96.7 (3.807) |
93.0 (3.661) |
1059 (41,69) |
աղբյուր: Météo France |
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում են ավտոբուսային և տրամվայի փոխադրամիջոցներ[6]։ Քաղաքից ոչ հեռու (ավտոմեքենայով երկու ժամվա ճանապարհ) գտնվում են երկու միջազգային օդանավակայաններ։
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնստանտ Մայեր - ֆրանսիացի ծագմամբ ամերիկյան գեղանկարիչ
- Վիկտոր Հյուգո - ֆրանսիացի հայտնի գրող
- Պիեռ Ժոզեֆ Պրուդոն - տնտեսագետ, փիլիսոփա, հրապարակախոս
- Շառլ Ֆուրիե - ֆրանսիացի փիլիսոփա, սոցիոլոգ
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվեր (ՌԴ)
Ֆրայբուրգ (Գերմանիա)
Կուոպիո (Ֆինլանդիա)
Հադերսֆիլդ (Մեծ Բրիտանիա)
Բելսկո Բյալա (Լեհաստան)
Նյովշատել (Շվեյցարիա)
Բիստրիցա (Ռումինիա)
Պավիա (Իտալիա)
Հադերա (Իսրայել)
Դուրուլա (Բուրկինա Ֆասո)
Ման (Կոտ դ'Իվուար)
Շարլոտսվիլ, Վիրջինիա (ԱՄՆ)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոբանի առափնյան | Հին Բեզանսոնի կտուրները | Բեզանսոնի ամրոցը |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Везонцио // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 4 томах. — СПб., 1907—1909.
- ↑ Безансон // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ Безансон // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. В. Сытина, 1911—1915.
- ↑ climat_france?73928.path=climatnormales%252FREG20 «Météo France»(չաշխատող հղում)
- ↑ UrbanRail.Net > Europe > France > Besançon Tram
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|