Շառլ Ֆուրիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Շառլ Ֆուրիե
ֆր.՝ François Marie Charles Fourier
Charles Fourier André Breton.jpg
Ծնվել էապրիլի 7, 1772(1772-04-07)[1][2][3][4] Բեզանսոն
Մահացել էհոկտեմբերի 10, 1837(1837-10-10)[2][3][4] (65 տարեկանում) Փարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
ՔաղաքացիությունՖրանսիա
ՈւղղությունUtopian socialism?
Մասնագիտությունտնտեսագետ, սոցիոլոգ և փիլիսոփա
Գործունեության ոլորտFourierism?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Ազդվել էNicolas-Edme Rétif?
Ստորագրություն
Signature autographe de Charles Fourier.jpg
Charles Fourier Վիքիպահեստում

Ֆրանսուա Մարի Շառլ Ֆուրիե (ֆր.՝ François Marie Charles Fourier ապրիլի 7, 1772(1772-04-07)[1][2][3][4], Բեզանսոն - հոկտեմբերի 10, 1837(1837-10-10)[2][3][4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ։

Կենսագրություն և աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է վաճառականի ընտանիքում։ Համարյա ողջ կյանքի ընթացքում ծառայել է առևտրական տներում։ Ֆուրիեի աշխարհայացքում արտացոլվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության արդյունքներից նրա խոր հիասթափությունը։ Իր պատմական և սոցիալական հայացքներն առաջին անգամ շարադրել է «Համաշխարհային ներդաշնակություն» հոդվածում (1803), «Առևտրական շառլատանության մասին» անանուն գրքույկում (1807) և «Չորս շարժումների և համընդհանուր ճակատագրի տեսություն» գրքում (1808)։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ապագա հասարակության կազմակերպման պլանը մշակել է «Տրակտատ տնայնագործական-հողագործական ասոցիացիայի մասին» (հ. 1—2, 1822) և «Նոր տնտեսական սոցիետար աշխարհ» (1829) երկերում։ Շառլ Ֆուրիեն ելնում էր ֆրանսիական մատերիալիզմից, մերժհւմ իդեալիզմը, ագնոստիցիզմը և մետաֆիզիկան, տիրապետում էր դիալեկտիկային։ Սակայն նրա հայացքները մանրբուրժուականության կնիք էին կրում, դուրս չէին գալիս պատմության իդեալիստական ըմբռնման շրջանակներից։ Նոր հասարակության կառուցման տեսական հիմնավորումը Ֆուրիեն զուգակցել է կապիտալիստական հարաբերությունների, շահագործման և անարդարությունների քննադատությամբ՝ դրանով իսկ հակադրվելով Լուսավորականության սոցիալական փիլիսոփայությանը և տնտեսագիտական ուսմունքներին։

Ըստ Ֆուրիեի, հասարակությունը հաջորդաբար անցնում է եդեմականության («դրախտային նախնադար), վայրենության, բարբարոսության և քաղաքակրթության (կապիտալիզմ) շրջանները. քաղաքակրթությանը պատմակական անհրաժեշտությամբ փոխարինելու պետք է գա բարձրագույն հասարակարգը, ներդաշնակության հասարակարգը։ Ֆուրիեն աշխատավորության շահերից ելնելով, առաջադրել էր ապագա «ներդաշնակ աշխարհ» ստեղծելու խնդիրը։ Այդ հասարակության առաջին բջիջը «փաղանգն» է, որը պետք է ապահովեր գյուղատնտեսական արդյունաբերական աշխատանքի միացումը, բարձրացներ աշխատանքի արտադրողականությունը, հասարակության բոլոր անդամների համար ստեղծեր նյութական բարիքների առատություն և համակողմանի զարգացման հնարավորություն, վերացներ քաղաքի և գյուղի հակադրությունը։

Սակայն նրա համակարգում պահպանվել էին մասնավոր սեփականությունը, դասակարգերը և անաշխատ եկամուտը, հասարակական եկամուտը, Ֆուրիեի կարծիքով, փաղանգում պետք է բաշխվի ըստ ներդրած կապիտալի, աշխատանքի և տաղանդի։ Նշելով, որ Ֆուրիեն փայլուն կերպով մշակել է ապագա հասարակության մի շարք պրոբլեմներ, Կառլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը այդուհանդերձ քննադատել են նրան դասակարգային, հեղափոխական և ամեն տեսակի քաղաքական պայքարից հրաժարվելու, ապագա հասարակարգում կապիտալիսատական հասարակական հարաբերությունների հիմնական տարրերը պահպանելու համար։

Շառլ Ֆուրիեի ուսմունքը զգալի ազդեցություն է գործել Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրների սոցիալիստական և փիլիսոփայական մտքի վրա։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • CEuevres completes, v. 1—6, P., 1841— 1870
  • CEuvres completes, v. 1—12, P., 1966— 1968 Избр. соч., т. 1-4, М.-Л., 1951-54

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бебель А., Шарль Фурье, его жизнь и учение, пер. с нем., М., 1923
  • Иоаннисян А. Р. Шарль Фурье, М., 1958
  • Зильберфарб И. И., Социальная философия Шарля Фурье и её место в истории социалистической мысли первой половины XIX в., М., 1969
  • Armand F., Fourier, v. 1—2, P., 1937

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Indiana Philosophy Ontology Project
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png