Միջին Պիրենեյան մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջին Պիրենեյան մարզ
Midi-Pyrénées
flag of Midi-Pyrénées? Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի երկրամասեր
Մտնում էՖրանսիա և Ֆրանսիայի մետրոպոլիս
ՎարչկենտրոնԹուլուզ
Օրենսդրական մարմինRegional Council of Midi-Pyrénées?
Խորհրդի նախագահՄարտեն Մալվի
ՊրեֆեկտԴոմինիկ Բյուր
Բնակչություն (1999)
2 551 687 (8 տեղ)
Խտություն61
Տարածք45 348
Հիմնադրված էհունիսի 4, 1960[1] թ.
Սահմանակցում էԼանգեդոկ-Ռուսիլիոն, Աքվիտանիա, Լիմուզան, Օվերն և Auvergne?
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-N
Անվանված էՀարավային Ֆրանսիա և Պիրենեյներ
midipyrenees.fr

Միջին Պիրենեյան մարզ (ֆր.՝ Midi-Pyrénées, օքս.՝ Miègjorn-Pirenèus, գասկ.՝ Mieidia-Pirenèus), վարչաքաղաքական միավոր Ֆրանսիայի հարավային մասում։ Վարչական կենտրոնը Թուլուզ քաղաքն է (650 000)։ Երկրամասի բնակչությունը 2 903 420 մարդ է (8-րդ տեղ)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի մակերեսը 45 348 կմ² է։ Այնտեղով են հոսում Ադուր, Արյեժ, Գարոնա և Լո գետերը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրամասն իր մեջ է ներառում Ժեր, Արյեժ, Ավերոն, Վերին Գարոն, Վերին Պիրենեյներ, Լո, Թարն, Թարն է Գարոն դեպարտամենտները։

Երկրամասի հիմնական մասը կազմում են այն շրջանները, որոնք նախկինում մտել են Գասկոն, Լանգեդոկ և Ռուերգ պրովինցիաների կազմի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսապես ակտիվ բնակչությունը 936 000 մարդ է։ Երկրամասի կենտրոնը Թուլուզ քաղաքն է, որը համարվում է Ֆրանսիայի երրորդ քաղաքն ուսանողների թվով (Փարիզից և Լիոնից հետո)։

Բնակչության զբաղվածությունը՝

  • գյուղատնտեսության մեջ՝ 14,4 %
  • արդյունաբերության մեջ՝ 26,8 %
  • ծառայությունների ոլորտում՝ 58,8 %

Airbus կազմակերպություններում միայն (ընկերության գլխամասը գտնվում է Թուլուզում) աշխատում է ավելի քան 20 000 մարդ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. décret n° 60-516 du 2 juin 1960 portant harmonisation des circonscriptions administratives (ֆր.) // Journal officiel de la République française — 1960. — ISSN 0242-6773