Jump to content

Պիկարդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիկարդիա
ֆրանսերեն՝  և պիկարդ.՝  Picardie
Դրոշ Զինանշան


ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ֆրանսիա, Բելգիա
Կարգավիճակմշակութային շրջան
ՎարչկենտրոնԱմյեն
Խորհրդի նախագահԿլոդ Ժեվերկ
ՊրեֆեկտՄիշել Դելպյուեկ
Բնակչություն (1999)
1 857 481 (12 տեղ)
Խտություն97
Տարածք19 399

Պիկարդիա (ֆրանսերեն՝  և պիկարդ.՝  Picardie), երկրամաս Ֆրանսիայի հյուսիսում։ Գլխավոր քաղաքը Ամիենն է։ Բնակչությունը՝ 1 918 155 մարդ (12-րդ տեղը երկրամասերի մեջ)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրամասի տարածքը 19 399 կմ² է։ Պիկարդիայով են հոսում Էնա, Ուազ և Սոմա գետերը։

Միջնադարում Պիկարդիան բաժանված էր Վերմանդուա, Վալուա և Ամյենուա կոմսությունների միջև։ Սուասոնայի և Լանայի շուրջ գտնվող մարզերը ինքնուրույն քաղաքական կյանք էին վարում։ «Պիկարդիա» անվանումն առաջին անգամ նշվել է 13-րդ դարի փաստաթղթերում։ Պիկարդիայի տարածքը ֆրանսիացիներից վիճարկել են անգլիացիները և Բուրգունդյան իշխանները։ Պիկարդիայով էին անցնում գրեթե բոլոր նվաճողները, որոնք ձգտում էին գրավել Փարիզը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պիկարդիայի շատ հին քաղաքներ՝ ներառյալ Պերոնն ու Սեն Կանտենը, ամբողջովին ավերվեցին։

Պիկարդիան գոթական ճարտարապետության հայրենիքն է․ այստեղ պահպանվել են 6 հայտնի միջնադարյան տաճարներ, որոնցից ամենամեծը գտնվում է Ամյենում։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրամասի կազմի մեջ են մտնում Էնա, Ուազ և Սոմա դեպարտամենտները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկարդիա» հոդվածին։