Պրովանս-Ալպեր-Լազուր ափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Պրովանս-Ալպեր-Լազուր ափ
ֆր.՝ Provence-Alpes-Côte d’Azur
օքս.՝ Provença-Aups-Còsta d'Azur
Դրոշ Զինանշան
Flag of Provence-Alpes-Côte d'Azur.svg
Blason région fr Provence-Alpes-Côte d'Azur.svg
Giens 1.JPG
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մասն էՖրանսիա
ՀիմնCopa Santa?
ԿարգավիճակՖրանսիայի երկրամասեր
Մտնում էՖրանսիայի մետրոպոլիս
ՎարչկենտրոնՄարսել
Ամենաբարձր կետBarre des Écrins?
Օրենսդրական մարմինRegional Council of Provence-Alpes-Côte d'Azur?
Խորհրդի նախագահՄիշել Ոզել
ՊրեֆեկտՄիշել Սապեն
Բնակչություն (1999)
4 502 385 (3 տեղ)
Խտություն156
Տարածք31 400
Rimex-France location Provence-Alpes-Côte d'Azur.svg
Հիմնադրված էհուլիսի 9, 1972 թ.
Սահմանակցում էՊիեմոնտ, Լիգուրիա, Օվրեն-Ռոն-Ալպեր և Օկսիտանիա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՀապավումPACA
ISO 3166-2 կոդFR-PAC
Անվանված էՊրովանս, Ալպեր և Լազուր ափ
regionpaca.fr

Պրովանս-Ալպեր-Լազուր ափ (ֆր.՝ Provence-Alpes-Côte d’Azur, օքս.՝ Provença-Aups-Còsta d'Azur), երկրամաս Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Գլխավոր քաղաքն է Մարսելը։ Բնակչությունը՝ 4 916 069 մարդ (3-րդը երկրամասերի շարքում)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի մակերեսը կազմում է 31 400 կմ²։ Այստեղով են հոսում Դյուրանս, Վար և Ռոնա գետերը։

Երկրամասը հայտնի է իր Լազուրե ափով, որտեղ գտնվում են հայտնի տուրիստական կենտրոնները Նիսը, Կաննը և Սեն Թրոպեն։ Երկրամասում կան լեռնաին կազմավորումներ Ալպերից, դաշտավայրեր և ծովափնյա շրջաններ ինչպես Նիսը և Մարսելը։ Ընդհանուր այն կազմված է 6 դեպարտամենտից։ Այն ունի Միջերկրածովյան շրջան, որն ամենաբնակեցված շրջանն է։ Արևելքում սահմանակից է Իտալիային, հյուսիսում Ռոն Ալպերեր և արևմուտքում Լանգետոկ-Ռուսիլիոն ֆրանսիական երկրամասերին։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծագույն քաղաքը Մարսելն է 850.636 բնակչությամբ։ Քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 1.720.941։ Մարսելը քաղաքային բնակչությամբ երկրորդն է Ֆրանսիայում (զիջում է միայն Փարիզին), ագլոմերացիոն բնակչությամբ երրորդն (զիջում է Փարիզին և Լիոնին

Նիսը երկրամասում երկրորդն է՝ 344,875 քաղաքային և 1,005,230 ագլոմերացիոն բնակչությամբ։ Այս տվյալներով Նիսը Ֆրանսիայւմ հինգերորդն է։

Ներգաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի տվյալներով, 2007 թվականին ծնված նորածիններից 40%ի ծնողներից գոնե մեկը ունեցել է ոչ ֆրանսիական ծագում։ Այս ցուցանիշով Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասը, ֆրանսիական երկրամասերից զիջում է միայն Իլ դը Ֆրանսին (այստեղ ցուցանիշը 56% է)

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրամասն իր մեջ է ներառում Վերին Ալպերի Պրովանս, Ծովափնյա Ալպեր, Բուշ դյու Ռոն, Վար, Վերին Ալպեր և Վոքլյուզ դեպարտամենտները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]