Jump to content

Բրետան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրետան
ֆրանսերեն՝ Bretagne, բրետոներեն՝ Breizh
flag of Brittany? Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մասն էԲրետան
ԿարգավիճակՖրանսիայի երկրամասեր
Մտնում էՖրանսիայի մետրոպոլիս
Ներառում էԿոտ դ'Արմոր, Ֆինիստեր, Իլ և Վիլեն և Մորբիան
ՎարչկենտրոնՌեն
Ամենաբարձր կետRoc'h Ruz?
Օրենսդրական մարմինRegional Council of Brittany?
Խորհրդի նախագահԺան Իվ Լե Դրիան
ՊրեֆեկտՄիշել Կադո
Բնակչություն (1999)
2 906 197 (7 տեղ)
Խտություն115
Տարածք27 208 կմ²
Հիմնադրված էհունիսի 4, 1960[1] թ.
Սահմանակցում էԼուարայի երկիր և Նորմանդիա
ISO 3166-2 կոդFR-BRE
Ինտերնետ-դոմեն.bzh
Անվանված էԲրետան
48°N 3°W / 48°N 3°W / 48; -3
bretagne.bzh​(ֆր.)​

Բրետան (ֆրանսերեն՝ Bretagne, բրետոներեն՝ Breizh), երկրամաս և պատմական մարզ Ֆրանսիայի ծայր հյուսիս-արևմուտքում։

Գտնվում է Բրետան թերակղզում, որը կազմում է համանուն պատմական շրջանի մեծամասնությունը։ Տարածությունը 35, 3 հազար կմ2 է, բնակչությունը՝ 3, 3 միլիոն (1968), գլխավոր քաղաքը՝ Ռեն։ Բրետանի տարածքը մտնում է Իլ և Վիլեն, Կոտ դյու Նոր, Ֆինիստեր, Մորբիան, Ատլանտյան Լուար դեպարտամենտների կազմի մեջ։ Առաջին 4 դեպարտամենտները կազմում են Բրետանի պաշտոնական տնտեսության շրջանը։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, խոտաբույսերի մշակությամբ, այգեգործությամբ, ձկնորսությամբ։ Արդյունաբերությունը (նավաշինություն, ձկնամթերքի, գյուղատնտեսության մթերքների վերամշակում) կենտրոնացած է ծովափնյա քաղաքների նավահանգիստներում, Ռենում՝ ավտոմոբիլաշինություն։ Բրետանն իր անունն ստացել է 5-6-րդ դարերում այդտեղ բնակություն հաստատած բրիտների անունից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 564)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրետան» հոդվածին։