Ֆինիստեր (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ֆինիստեր
Finistère
Դրոշ Զինանշան
Drapeau Finistère.svg
Blason29.svg
Quimper 31 La Préfecture et l'Odet.jpg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Բրետան
Վարչկենտրոն Քեմպեր
Ամենաբարձր կետ Roc'h Ruz
Օրենսդրական մարմին general council of Finistère
Բնակչություն (2007)
886 500 (24րդ տեղ)
Խտություն 130
Տարածք 6 733 կմ²
Département 29 in France.svg
Հիմնադրված է մարտի 4, 1790 թ.
Սահմանակցում է Կոտ դ'Արմոր և Մորբիան
Ժամային գոտի CET (UTC+1)
ISO 3166-2 կոդ FR-29
Կոորդինատներ: 48°15′ հս․ լ. 4°0′ ամ. ե. / 48.250° հս․. լ. 4.000° ավ. ե. / 48.250; 4.000
cg29.fr/conseil-general/fonctionnement/index.html

Ֆինիստեր (ֆրանսերեն՝ Finistère), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիսարևմտյան ծայրամասում։

  • Ֆինիստեր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 29։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինիստեր Finistère անունը ծագում է լատիներեն Finis Terræ-ից, որը նշանակում է «աշխարհի վերջ»։ Անգլիայում նման մի տարածքի անունն ունի նույն իմաստը՝ «երկրի վերջը». Ֆինիստերի անունը հարկավոր է չշփոթել Իսպանիայում գտնվող Ֆինիստեր հրվանդանի անվան հետ։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամեծաթիվ բնակչությունով քաղաքն է Բրեստը։ Մյուս խոշոր բնակավայրերն են Քիմպեր (մայրաքաղաքը), Մորլե և Դուարնեն քաղաքները։ Ֆինիստերի մեջ է մտնում նաև Ուսան (բրետոներեն` Eusa, ֆրանսերեն` Ouessant) կղզին։

Ֆինիստեր դեպարտամենտի ռելիեֆային քարտեզը։

Ֆինիստերը Ֆրանսիայի ամենաարևմտյան տարածքն է (ներառյալ՝ անդրծովյան տարածքները)։ Այն նաև ամենաերկարաձիգ ափերով դեպարտամենտն է։ Նրա 283 համայնքներից 118-ը գտնվում են ծովի եզերքին։ Ափագծի ընդհանուր երկարությունը 1250 կմ է, որն ամբողջ Բրետան երկրամասի ափագծի համարյա քառորդն է։
Տարածքը 6 733 կմ2 է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիստերի Île Longue թերակղզում են գտնվում միջուկային սուզանավի և օդային ուժերի բազաները, ինչպես նաև՝ Բրեստի առաջատար DCNS նավաշինական գործարանը։
Ռոսկոֆի ծովային նավահանգիստը լաստանավային հաղորդակցությամբ կապված է Իրլանդիայի և Մեծ Բրիտանիայի հետ։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինիստերը բրետոներենն ամենալավ պահպանած տարածքն է։ Բրետանախոս դպրոցներին այստեղ ասում են Դիվան, Դիվյեժ կամ Դիհուն։
Բրետոնական երաժշտության տոնակատարություն է Քորնուելի փառատոնը։ Ամռանը Կարե-Պլագերում տեղի ունեցող փառատոնն այստեղ է հավաքում տասնյակ հազարավոր հանդիսատեսների։[1]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր դարաշրջանում Ֆինիստերը մեծ դեր խաղաց Մեծ Բրիտանիայի առևտրային օրենսդրության մեջ։ Մասնավորապես, Ադամ Սմիթը վկայում է, որ 18-րդ դարում մի շարք ապրանքների արտահանումը Մեծ Բրիտանիայի հյուսիսամերիկյան գաղութներից թույլ էր տրվում միայն այն երկրներ, որոնք տեղակայված էին Ֆինիստեր հրվանդանից հարավ։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]