Քեմպեր
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Quimper[1] ֆր.՝ Montagne-sur-Odet[2] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 84,45 կմ² | ||
ԲԾՄ | 6 մետր | ||
Բնակչություն | ▲63 473 մարդ (հունվարի 1, 2020)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 29000[4] | ||
Պաշտոնական կայք | quimper.bzh(ֆր.) և kemper.bzh | ||
| |||
Քեմպեր (ֆր.՝ Quimper, բրետոներեն՝ Kemper), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Բրետան երկրամասում, որի կազմի մեջ մտնող Ֆինիստեր դեպարտամենտի, ինչպես նաև Քեմպերի շրջանի վարչական կենտրոնն է։ Բաժանված է երկու կանտոնի՝ Քեմպեր-1 և Քեմպեր-2։ Եղել է Կոռնուայ պատմական մարզի մայրաքաղաքը և ներկայումս էլ համարվում է այդ անվանումով հայտնի տարածաշրջանի կենտրոնը։ Ընկած է երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 490, Բրետանի վարչական կենտրոնից՝ Ռենից 200 կիլոմետր դեպի արևմուտք, ֆրանսիական Բրեստ նավահանգստային քաղաքից 72 կիլոմետր դեպի հարավ-արևելք[5], երեք գետերի՝ Օդեի, Ստեիրի ու Ժեի միախառնման վայրի մերձակայքում, ինչի հետ էլ կապված է քաղաքի անվանումը (բրետոներեն Kemper նշանակում է «գետերի միախառնում»)։ Համայնքի տարածքով անցնում է ազգային N165 ավտոմայրուղին։ Քաղաքն ունի երկաթուղային կայարան։ Զբաղեցնում է քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 63 235[6], 2019 թվականի տվյալներով՝ 63 283: человека. Населення — 63 235 осіб (2011)[6].
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[7] and INSEE (1968–2017)[8] |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Քեմպերի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում։ Գալլական ու հինհռոմեական ժամանակբներում նույնպես այստեղ բնակավայրեր են եղել։ Համարվում է, որ այսօրվա Քեմպերն սկիզբ է առել 5-րդ դարում Կորենտին Քեմպերցու հիմնադրած վանքի շուրջը ձևավորված բնակավայրից։
Արդյունաբերություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացած են տեքստիլ և քիմիական արդյունաբերությունը, ինչպես նաև հախճապակու՝ ֆայանսի արտադրությունը, որի առաջին մանուֆակտուրան Քեմպերում բացվել է դեռևս 18-րդ դարում։
Քաղաքում կազմակերպվող ամենամյա կարևոր մշակութային միջոցառումներից են կոռնուայական փառատոնը և հակառակ տարածված ավանդույթի՝ ամռան փոխարեն ձմռանն անցկացվող Les Hivernautes փառատոնը[9]։
Անվանի քեմպերցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Լուի Բիլուար դը Կերվասեգան (1704–1770), Լուիզիանայի վերջին ֆրանսիացի նահանգապետը[10]
- Էլիա Կատրին Ֆրերոն (1718–1776), քննադատ
- Իվ-Ժոզեֆ դը Կերգելեն (1734–1797), ծովագնաց-հետազոտող, ծովակալ, Կերգելենի արշիպելագի հայտնաբերողը
- Ռենե-Մարի Մադեկ (1736–1784), արկածներ որոնող, Հնդկաստանի նավաբ
- Ռենե Լաենեկ (1781–1826), բժիշկ, ստետոսկոպի հայտնագործող
- Մաքս Ժակոբ (1876–1944), գրող, նկարիչ, քննադատ, արվեստաբան
- Կորենտին Լուի Կերվրան (1901-1983), գիտնական
- Ժան Ֆելե, գրող
- Ժակ Վիլեգլե (ծնվ. 1926), նկարիչ
- Ժան-Կլոդ Անդրո (1937–2000), վիպասան
- Շառլի լը Գար (1989), բազկամարտիկ, 2012 թ. աշխարհի առաջնության հաղթող
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեմպեր (1981–2010 normals, extremes 1967–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.9 (62.4) |
18.6 (65.5) |
23.3 (73.9) |
27.1 (80.8) |
30.3 (86.5) |
35.9 (96.6) |
34.9 (94.8) |
35.8 (96.4) |
31.1 (88) |
26.8 (80.2) |
19.7 (67.5) |
17.7 (63.9) |
35.9 (96.6) |
Միջին բարձր °C (°F) | 9.4 (48.9) |
9.7 (49.5) |
11.9 (53.4) |
13.9 (57) |
17.0 (62.6) |
19.8 (67.6) |
21.7 (71.1) |
21.9 (71.4) |
19.8 (67.6) |
16.0 (60.8) |
12.4 (54.3) |
10.0 (50) |
15.3 (59.5) |
Միջին օրական °C (°F) | 6.8 (44.2) |
6.7 (44.1) |
8.5 (47.3) |
10.1 (50.2) |
13.1 (55.6) |
15.8 (60.4) |
17.7 (63.9) |
17.8 (64) |
15.8 (60.4) |
12.8 (55) |
9.5 (49.1) |
7.4 (45.3) |
11.9 (53.4) |
Միջին ցածր °C (°F) | 4.2 (39.6) |
3.8 (38.8) |
5.2 (41.4) |
6.3 (43.3) |
9.2 (48.6) |
11.7 (53.1) |
13.6 (56.5) |
13.6 (56.5) |
11.8 (53.2) |
9.7 (49.5) |
6.6 (43.9) |
4.7 (40.5) |
8.4 (47.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −10.1 (13.8) |
−8.4 (16.9) |
−7.0 (19.4) |
−2.2 (28) |
0.3 (32.5) |
3.9 (39) |
6.6 (43.9) |
6.9 (44.4) |
4.2 (39.6) |
−1.2 (29.8) |
−4.6 (23.7) |
−7.2 (19) |
−10.1 (13.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 151.1 (5.949) |
120.4 (4.74) |
98.9 (3.894) |
90.2 (3.551) |
90.2 (3.551) |
59.3 (2.335) |
67.2 (2.646) |
64.6 (2.543) |
86.9 (3.421) |
130.1 (5.122) |
139.7 (5.5) |
151.6 (5.969) |
1250,2 (49,22) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 16.4 | 13.0 | 13.7 | 12.4 | 11.3 | 8.8 | 9.6 | 9.5 | 9.6 | 14.8 | 15.9 | 15.8 | 150.8 |
Միջ. ձնառատ օրեր | 1.4 | 2.1 | 0.7 | 0.2 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.3 | 0.8 | 5.5 |
Միջին ամսական արևային ժամ | 65.9 | 85.7 | 126.5 | 170.7 | 194.2 | 215.9 | 194.3 | 194.0 | 177.3 | 111.5 | 77.9 | 70.1 | 1683,8 |
Աղբյուր #1: Météo France[11][12] | |||||||||||||
Աղբյուր #2: Meteociel[13] |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեմպերի քույր քաղաքներն են[14]՝
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տաճարը
-
Տի Մամ Դուե մատուռը
-
Ուրսուլինուհիների վանքը
-
Աստվածամոր եկեղեցին
-
Պրեֆեկտուրայի շենքը
-
Գեղարվեստի թանգարանը
-
Կերեոն փողոցը
-
Տեր օ Դյուկ հրապարակը
-
-
Օդ գետի առափնյան
-
Լանիրո ամրոցը Օդի ափին
-
-
Ավանդական ժողովրդական ճարտարապետության նմուշ
-
Ավանդական ժողովրդական ճարտարապետության նմուշ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=28471
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
- ↑ 6,0 6,1 «Кількість населення у 2011 році»։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 29 квітня 2014-ին։ Վերցված է 28 вересня 2014(ֆր.)
- ↑ Cassini-Ehess|28471|Quimper
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ «Quimper Property Listings and Info»։ www.frenchpropertylinks.com
- ↑ Hervé Gourmelon, Le chevalier de Kerlérec, 1704–1770: L'affaire de la louisiane, second edition (Rennes : Les Portes du large, 2004), 14.
- ↑ «Climate of Quimper 1981-2010» (ֆրանսերեն)։ Météo-France։ Վերցված է June 9, 2022
- ↑ «07201: Quimper (France)»։ ogimet.com։ OGIMET։ 8 September 2021։ Վերցված է 8 September 2021
- ↑ «Normales et records pour Quimper (29)»։ Meteociel։ Վերցված է 14 September 2020
- ↑ «Jumelages»։ quimper.bzh (ֆրանսերեն)։ Quimper։ Վերցված է 2019-11-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Քեմպեր Վիքիպահեստում |
---|
- Քաղաքային խորհրդի պաշտոնական կայքէջը
- Национальный институт статистики
- Результаты муниципальных выборов 2020 года
|