Աքվիտանիա (երկրամաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աքվիտանիա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Աքվիտանիա
ֆր.՝ Aquitaine
Դրոշ Զինանշան
Flag of Aquitaine.svg
Blason de l'Aquitaine et de la Guyenne.svg
Arcachon 003.jpg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Կարգավիճակ former French region
Մտնում է Ֆրանսիա
Վարչկենտրոն Բորդո
Խորհրդի նախագահ Ալեն Րուսե
Բնակչություն (2008) 3 150 890
Խտություն 76,3
Տարածք 41 308 km կմ²
Rimex-France location Aquitaine.svg
Սահմանակցում է Պուատու-Շարանտա, Լիմուզան, Միջին Պիրենեյան մարզ և Նավառա
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդ FR-B
Անվանված է ջուր
Կոորդինատներ: 44°35′9.8806288203923e-08″ հս․ լ. 0°0′1e-07″ ավ. ե. / 44.58333333336077686226417427° հս․. լ. 0.000000000028° ավ. ե. / 44.58333333336077686226417427; 0.000000000028
aquitaine.fr

Աքվիտանիան (ֆրանսերեն՝ Aquitaine, բասկերեն՝ Akitania) Ֆրանսիայի շրջաններից մեկն է, գտնվում է երկրի հարավարևմտյան մասում, Ատլանտյան օվկիանոսի ափին։

Աքվիտանիան կազմված է հինգ բաժիններից (ֆրանսերեն՝ Départament)՝ Դորդոնիա (Dordogne), Ժիրոնդա (Gironde), Լո-է-Գարոն (Lot et Garonne), Լանդ (Landes) և Ատլանտյան Պիրենեյներ (Pyrénées Atlantiques), վերջինս հարակից է Իսպանիային՝ Պիրենեյներ լեռնաշղթայով, և իր հերթին բաժանվում է երկու պատմական մասի՝ Բասկերի երկիր (Pays Basque) և Բեարն (Béarn)։ Աքվիտանիայի մարզկենտրոնը Բորդոն է (ֆրանսերեն՝ Bordeaux)։

Մարզի խոշոր ագլոմերացիաներն են մարզկենտրոն Բորդոն, ԲԱԲը (Բայոն (Bayonne), Անգլե (Anglet), Բիարրից (Biarritz)) և Պոն (Pau))։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքվիտանիայի պատմություն

Լեյր գետը Միոսում

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքվիտանիա լատիներենից թարգմանած նշանակում է Ջրերի երկիր։
Մարզի խոշոր գետերն են
Գարոնա (Garonne) 647կմ
Դորդոնիա (Dordogne) 483կմ
Լո (Lot) 481կմ
Ադուր (Adour) 335կմ
Լեյր (Leyre) 118կմ
Բիդասսոա (Bidassoa) 75կմ
Նիվել (Nivelle) 45կմ

Լանդերի անտառը
Օսսոի լեռնագագաթը Գենտավ լճից

Աքվիտանիայում է գտնվում Արևմտյան Եվրոպայի ամենամեծ անտառը՝ Լանդերի սոճու անտառը։ Մարզի հարավով է անցնում Պիրենյան լեռնաշղթան՝ մարզում ամենաբարձր Օսսո լեռնագագաթով (Pic du Midi d'Ossau, 2.884մ)։ Աքվիտանիայի հյուսիսում է նաև գտնվում Ֆրանսիայի ամենամեծ լիճը՝ Կարկանս-Հուրտին (Lac de Hourtin et de Carcans 56,67 կմ²)։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքվիտանիայում է գտնվում աշխարհի ամենահայտնի գինու տեսակը Բորդոն, որը համարվում է մարզի հպարտություններից մեկը։ Եթե Ֆրանսիայի հարավարևելյան ծովափնյա մասը անվանում են Կապույտ ափ (ֆրանսերեն՝ Côte d'Azur ), ապա Աքվիտանիայի ատլանտյան ափը՝ արծաթյա ափ (ֆրանսերեն՝ Côte d'Argent)։ Ունենալով պատմամշակութային հարուստ ժառանգություն և շատ բարենպաստ աշխարհագրական դիրք, Աքվիտանիան համարվում է երկրի ամենատուրիստական մարզերից մեկը։ Մարզի հիմնական տուրիստներն են անգլիացիները՝ Պերիգորդում (Pèrigord) և Բորդոյում, գերմանացիներն ու հոլանդացիները մարզի ծովափնյա շրջաններում և իսպանացիները Բասկերի երկրում։

Հենդայի Երկվորյակները

Աքվիտանիաի ծովափնյա քաղաքները (հյուսիսից-հարավ)
Սուլակ
Մոնտալիվէ
Հուրտէն
Կարկան
Պորժ
Լականո
Կապ-Ֆերրէ
Արկաշոն
Պիլա
Բիսկարոս
Միմիզան
Կոնտիս
Սենտ-Ժիրոնս
Մոլիեց-է-Մաա
Վիյո-Բուկո
Հոսսեգոր
Կապբրետոն
Բիարրից
Անգլետ
Սենտ-Ժան-դը-Լյուզ
Հենդայ

Էսպելետի ծիծակը

Գաստրոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքվիտանիան ունի հարուստ խոհանոց, տեղական մթերքներից են Բորդո գինիները (vins de Bordeaux), պերիգուրդիան և Լանդերի ֆուա գրան (Foie gras), Բայոնի ապխտած միսը (Jambon de Bayonne), Աժենի սալորաչիրը (Pruneaux d'Agen), Էսպելետի ծիծակը (Piment d'Espelette), Բորդոյի կանելեն (Canelés de Bordeaux) և այլն: Բացի աշխարահահռչակ Բորդոյից մարզում կան նաև այլ գինեգործ շրջաններ՝ Բերժերակը (Bergereac), Տուրսանը (Tursan), Իրուլեգին (Irouléguy), Ժուրանսոնը (Jurançon), Բեարնը (Béarn)։ Այլ ալկոհոլային խմիչքներից են Արմանիակը (Armagnac), Իզարրան (Izarra), Գասկոնիայի Ֆլոկը (Floc de Gascogne) և այլն։

Լեզուներ, բարբառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզը ունի հարուստ պատմամշակութային նշանակություն, Աքվիտանիայում բացի ֆրանսերենից խոսում են այլ տեղական լեզուներով, այն է բասկերեն, օքսիտաներեն, սանտօնժերեն, այս լեզուներն իրենց հերթին բաժանվում են բարբառների ( գասկոներեն, բեարներեն և այլն )։

Երկլեզու ցուցանակ Բասկերի երկրում

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքվիտանիան սպորտի երկիր է, աշխարհին հայտնի է Ֆրանսիայի ներկայիս չեմպիոն Բորդոի ֆուտբոլային ակումբը (Les Girondins de Bordeaux), ինչպես նաև Բայոնի, Բիարրիցի ռեգբին: Գտնվելով օվկիանոսի և լեռների միջև Աքվիտանիան ունի բարձրագույն ջրային և լեռնային սպորտկենտրոններ։ Բայց Աքվիտանիան նախ և առաջ առանձնանում է իր ավանդական, ժողովրդական սպորտաձևերով, ինչպիսիք են Լանդերի ցլամարտը, բասկերի պելոտան (la pelote basque) և ուժային խաղերը։

Կորրիդա Մոնտ-դը-Մարսանում

Տարածքը՝ 41.309կմ²

Բնակչությունը՝ 3.150.890 մարդ (2007)

Մարզկենտրոն՝ Բորդո

Մարզպետ՝ Ալեն Ռուսսե (Alain Rousset)

Շրջկենտրոններ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]