Արյեժ (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արյեժ (դեպարտամենտ)ից)
Picto infobox map.png
Արյեժ
Ariėge
Դրոշ Զինանշան
Drapeau fr département Ariège.svg
Blason département fr Ariège.svg
Castle and city of foix.jpg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Կարգավիճակ Ֆրանսիայի գավառ
Մտնում է Occitania և Միջին Պիրենեյան մարզ
Վարչկենտրոն Ֆուա
Ամենաբարձր կետ Pica d'Estats
Հիմնական լեզու Ֆրանսերեն
Բնակչություն 152 684±1 մարդ (հունվարի 1, 2013)
Խտություն 31
Տարածք 4 890 կմ²
Ariège departement locator map.svg
Հիմնադրված է մարտի 4, 1790 թ.
Սահմանում է Վերին Գարոն, Օդ, Արևելյան Պիրենեյներ, Lleida Province, Sègre և Sègre-Ter
Ժամային գոտի UTC+1
ISO 3166-2 կոդ FR-09
Անվանված է Ariège
Կոորդինատներ: 43°0′ հս․ լ. 1°30′ ավ. ե. / 43.000° հս․. լ. 1.500° ավ. ե. / 43.000; 1.500
ariege.gouv.fr

Արյեժ (ֆր.՝ Ariėge), գավառ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, անունն ստացել է Արյեժ գետից։

  • Արյեժ դեպարտամենտի կարգային թիվն է` 09։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյեժն արևմուտքում և հյուսիսում սահմանակից է Վերին Գարոն, արևելքում՝ Օդ և հարավ-արևելքում՝ Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտներին, ինչպես նաև՝ Իսպանիային և Անդորրային` հարավում։

Զբաղեցնելով 4 890 կմ² տարածք` Արյեժը բաժանվում է երեք շրջանների՝ Ֆուա, Պամյե և Սեն-Գիրոն։[1]
Բաղկացած է 23 կանտոններից և 332 համայնքներից։ 2009 թվականին Արյեժ Պիրենեյների բնական զբոսայգին զբաղեցնում էր դեպարտամենտի տարածքի շուրջ 40%-ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյեժը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թվականի մարտի 4-ին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։ Ֆուան Արյեժի ադմինիստրատիվ կենտրոնն է։ Այն բլրի վրա կառուցված ամրոցով միջնադարյան քաղաք է։ Ամրոցը բազմաթիվ անգամներ գրոհել են, այդ թվում, նաև՝ Սիմոն դը Մոնֆորը սակայն, գրավել չի հաջողվել։ Այն օգտագործվել է նաև որպես բանտ և պատերին գրված անգլիացի բանտարկյալների անունները մինչև հիմա պահպանվել են։

Մի այլ նշանավոր ամրոց կառուցված է Մոնսեգյուրում՝ 1200 մետր բարձրության ժայռոտ բլրի վրա։ 1244 թվականին ամրոցը ենթարկվել է խիստ ավերածությունների, երբ ավելի քան երկու հարյուր քահանաների վառել են ցցերի վրա որպես հերետիկոսներ։ Ամրոցը ռոյալիստների կողմից մասամբ վերակառուցվել է հաջորդ երեք հարյուր տարիների ընթացքում։

Տասնյոթերորդ դարի սկզբում տարածաշրջանը դարձավ բողոքականների և կաթոլիկների բախման տարածք։ 1621 թվականին հուգենոտների ուժերն ավերեցին Տուր-դյու-Կրիյո եկեղեցին։

Տասնիներորդ դարի արդյունաբերական զարգացումը պայմանավորված առատ ջրային ռեսուրսներով և երկաթի հանքաքարի արդյունահանումով։ 1817 թվականին է հիմնվել Պամյեի պողպատի արտադրության գործարանը, ինչը դարձավ տարածաշրջանի տնտեսության առաջատարը։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյեժ դեպարտամենտի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Departmental Maps of Ariège, préfecture website, consulted on 4 July 2013 (Ֆրանսերեն )

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]