Պիրենեյներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրենեյներ
Central pyrenees.jpg
Տեսակ լեռնաշղթա
Երկիր Եվրոպա
Տեղադրություն Ֆրանսիա Ֆրանսիա
Իսպանիա Իսպանիա
Անդորա Անդորա
Մասն է Ալպ-հիմալայան գեոսինկլինալ
Նյութ Փոխակերպված ապար
Բարձրություն (ԲԾՄ) 3404 մ
Մեծագույն գագաթ Aneto
Անվանված է Pyrene
##Պիրենեյներ (Եվրոպա)
RedMountain.svg
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Պիրենեյներ (իսպ.՝ Pirineos, ֆր.՝ Pyrénées, արագոներեն՝ Perinés, կատ.՝ Pirineus, օքս.՝ Pirenèus, բասկ.՝ Pirinioak), լեռնաշղթա հարավարևմտյան Եվրոպայում, ձևավորվել է Ֆրանսիայի և Իսպանիայի բնական սահմանների միջև։ Այն բաժանում է Պիրենեյան թերակղզին մայրցամաքային Եվրոպայից, և տարածվում է մոտավորապես 491 կմ (305 մղոն), Բիսկայան ծոցից մինչև Միջերկրական ծով։ Հիմնական և ամենամեծ գագաթը ընկած է Ֆրանսիայի և Իսպանիայի միջև, չնչին մասը գտնվում է Անդորայում։ Արագոնի թագավորությունը ընդգրկել է լեռնաշղթայի երկու կողմերում, հյուսիսային մասում՝ այժմ Ֆրանսիայում և ավելի շատ հատված հարավային մասից՝ այժմ Իսպանիայում[1][2]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական դիցաբանության մեջ Պիրենեյներ անունը տրվել է մի արքայադուստրի անունով, ում անունը եղել է Պիրենա։ Հույն պատմիչ Հերոդոտոսը նշում է, որը Պիրենա անունը հայտնի է եղել Կելտեր[3] ցեղախմբի մոտ։ Ըստ Սիլուս Իտալիկի[4] Պիրենան եղել է Բեբրիկա կուսակրոնի դուստրը։ Բեբրիկան եղել է Միջերկրածովյան Ֆրանսիացի թագավոր, ով հյուրընկալել է Հերկուլեսին։ Հերկուլեսը հարբեցող էր և հեշտասեր, նա խախտում է հյուրընկալության սուրբ կարգը և բռնաբարում է տան տիրոջ աղջկան։ Պիրենան ծնդաբերում է և փախչում անտառ, վախենալով, որ հայրը կարող է զայրանալ։ Միայնակ նա պատմում է իր պատմությունը ծառերին, ներգրավելով վայրի գազանների ուշադրությունը, որոնք պատառոտում են նրան։

Հետագայում երբ թագավորությունը կրկին անցնում է Բեբրիկային, նա գտնում է աղջկա հոշոտված մարմինը։ Ինչպես հաճախ, այնպես էլ այս պատմության հերոսը՝ լրջախոհ Հերկուլեսը, արձագանքում է վշտահար և շրջապատող աշխարհագրություն անվանակոչում է Պիրենեյներ[5]։ «Նա հարվածում է Հերկուլեսյան ձայնին, լեռներից ցնցվում է լեռնաշղթան, նա շարունակեց աղաղակել ցավալի աղմուկով` Պիրենա»... Պիլնիոս ավագը Հերկուլեսին կապում է Պերենա Լուսիտանիայի հետ, սակայն չի ընդունել այս առասպելը[6]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրենեյները Իսպանիայի կազմում մտնում է հետևյալ պրովինցիաների մեջ՝

Ֆրանսիայում արևելքից դեպի արևմուտք Պիրենեյները բաժանվում է հետևյալ ստորաբաժանումների՝

Անդորրայի կազմում Պիրենեյները ընկած է Իսպանիայից միջև Ֆիանսիա։

Pyrenees composite NASA.jpg
Aneto 01.jpg
Pic de Bugatet.jpg
Pedraforca.jpg
Baretous piemont Pyreneen.jpg

Ֆիզիոգրաֆիկական Պիրենեյները կարելի է բաժանել երեք բաժինների՝ Ատլանտյան, Կենտրոնական և Արևելյան Պիրենեա։ Միասին նրանք կազմում են Ալպյան համակարգի բաժին։

Ատլանտյան Պիրենեյները սկիզբ է առնում սկիզբ է առնում Բասկ լեռների մոտ և տարածվում Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոց, միջին բարձրությունը աստիճանաբար աճում է արևմուտքից արևելք։

Կենտրոնական Պիրենեյները տարածվում է Արանի հովտով, Սոմփոիթ լեռնանցքով, և իր մեջ ներառում է լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրենեյները ավելի մեծ է, քան Ալպերը։ Նրանց ողողատը նստվածք է տվել Պալեոզոյան և Մեզոզոյան դարաշրջաններում։

Մոտ 100-ից 150 միլիոն տարի առաջ Բիսակյան ծոցը բորբոքվում է և մղվում դեպի այժմյան Ֆրանսիայի և Իսպանիայի դեմ՝ առաջացնելով մեծ նստվածքային շերտ։ Ինտենսիվ ճնշման արդյունքում Երկրի ընդերքը առաջինն ազդեց արևելյան մասի վրա և աստիճանաբար տարածվեց ամբողջ լեռնաշղթայի վերջը։

Արևելյան Պիրենեյները հիմնականում բաղկացած է գրանիտե ժայռերից, իսկ արևմտյան մասում գրանիտե է միայն գագաթը, որն էլ շրջապատված է կրաքարային շերտերով։

Լանդշաֆտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրենեյների նշանավոր առանձնահատկություններն են՝

  • Մեծ լճերի բացակայությունը, որոնք լրացվում է են Ալպերի բազմակողմ հովիտներում
  • Նոսրությունը և մեծ անցումների բարձրությունը
  • Մեծ թվով լեռնային տարափներ, որոնցից հաճախ ձևավորվում է վեհ ջրվեժներ, որոնց Եվրոպայում գերազանցում են միայն Սկանդինավիայում
  • Հաճախականությունը, որի վերին հովտի վերջում, ոչ մի ձև յուրացնել չի լինում, այն մի կիսաշրջան է գլխիվայր ժայռերով և կոչվում է Կար

Ամենամեծ ջրվեժը Գավարնիեն է (462 մ կամ 1515 ոտնաչափ)։ Ցածր անցումները բացակայում են, գլխավոր ճանապարհները և երկաթագծերը հիմնականում ընկնում են Ֆրանսիայից Իսպանիա ընկած տարածքում գտնվող հարթավայրի արևելյան և արևմտյան ծայրերում, ծովի մոտակայքում։ Երկու ծայրերի միջակայքում միակ անցումը Կոլ դե լա Պողշեն է, Տետ և Սեգրե հովիտների միջև Պիրենեյների ամենաբարձր լեռնացքը Պաս դե լա Կասան է։

Ibón.JPG

Բնական ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղական հանքաքարերը և Պիրենեյներ լեռները ընդանրապես մեծ նշանակություն չունեն հիմա։ Չնայած նախկինում Անդորրայի մի քանի տեղերում եղել են երկաթի հանքեր։ Ածուխի հանքավայրեր կան հիմանակնում իսպանական լանջերին, սակայն ֆրանսիական կողմը ունի շահույթ դրանից։

Հայտնի է հանքային աղբյուրներով և հատկապես տաք աղբյուրներով, որով թերի է Ալպերը։ Տաք աղբյուրների թվում է Անդորրայի Լե Եսկալդեսը, Պանտիկոսան և Լլեսը Իսպանիայում, Ախ Լե Տերմեսը և Տաք ջրերը Ֆրանսիայում։ Ծծմբային և գրանիտե պաշարները հիմանականում տեղակայված են բարձր ժայռերում։ Ստորին աղբյուրներում հիմնականում շատ ցուրտ չէ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղումները լինում են ձայն և անձրևի տեսքով, մեծ մասամբ արևելյան և արևմտյան Պիրենեյներում։ Արևմտյան և կենտրոնական Պիրենեյներում եղանակը խոնավ է, իսկ արևելյանում՝ չոր։ Ձմեռային միջին ջերմաստիճանը -2 °C (28.4 °F)։ Լեռնաշղթայի հատվածները միմյանցից տարբերվում են։ Կան սառցադաշտեր արևմտյան և հատկապես ձնառատ կենտրոնական հատվածում, արևելյանում բացակայում են սառցադաշտերը, քանի որ չկա բավարար ձյուն դրանց առաջացման համար։ Սառցադաշտերը սահմանափակվում են Կենտրոնական Պիրենեյների հյուսիսային հատվածում, նման է Ալպերին, ներքևում՝ հովիտների մեջ սառցադաշտերի երկարությունը ձգվում է լեռաշղթայի երկանքով։ Այստեղ, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի մյուս մեծ լեռնաշղթաներում, ըստ էական ապացույցների սառցադաշտերի սառցակալման ներգործությունը եղել է Սառցե դարաշրջանից։

Ձյան տեղումները տատանվում են Պիրենեյների տարբեր մասերում, ծովի մակարդակից 2700-ից 2800 մետր բարձրության վրա։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cascada aigualluts.jpg

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնաշղթայի արևմտյան կեսում մեծ ազդեցություն ունի բուսականությունը։ Ստորին լեռների արևմտյան մասը անտառապատ է, բայց անտառը նվազում է շարժվելով դեպի արևելք։ Արևելյան մասը յուրովի է իր վայրի և անպտուղ բուսականությամբ, քանի որ այս մասում է գերակայում շղթայի գրանիտե զանգվածները։ Արևմուտքից արևելք տեղափոխվելուց բուսական կազմում լինում են տեղափոխություններ, որոնք առավել ակնհայտ են դառնում կենտրոնական լեռնաշղթայի վրա։ Արևմուտքում բուսականությունը նման է Կենտրոնական Եվրոպայի բուսականությունը, իսկ արևելքում այն նման է Միջերկրականին։ Լեռնաշղթան հարուստ է էնդեմիկ տեսակներով, ինչպես Ալպերը։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական աշխարհում ևս տարածված են էնդեմիկ տեսակները։ Էնդեմիկ կենդանիները այստեղ ապրում են լճերի և գետերի բարձրությունների վրա։ Ի թիվս այլ առանձնահատկությունների Պիրենեյների կենդանիները և թռչունները ապրում են Արիեջե քարանձավում։ Պիրենեյների խորհրդավոր այծերը վերջնականապես ոչնչացան 2000 թվականի հունվարին, գորշ արջերը գրեթե անհետացել էին 1990 թվականին, սակայն 1996 թվականին Սլովենիայից այստեղ բերվեցին 3 արջեր։ Ֆոս շրջանում կա մոտավորապես 15 արջուկներ։

Պահպանվող տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական արգելոցները և ազգային պարկերը՝

20080824-Ibón de Barrancs.jpg

Ժողովրդագրություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Bovins estive Pic du Midi Ossau.jpg

Պիրենեյների տարածաշրջանը ունի բազմազան ազգագրություն, ժողովրդական բանահյուսություն և պատմություն։ Օրինակ տես՝ Անդորրա, Արագոն, Արյեժ, Բասկերի Երկիր, Կատալոնիա, Նավարրե և այլն։

Տարածքում հիմնականում խոսում են իսպաներեն, ֆրանսերեն, կատալոներեն, բասկերեն։ Ավելի քիչ չափով են խոսում ֆրանսիական մի քանի բարբառներով։

Սպորտ և ժամանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրենեյների երկու հայտնի կետերում են հիմնականում լինում ձմեռային երկու սպորտաձևերը ՝ալպյան դահուկները և ալպինիզմը։ Պիրենեյների լեռնաշղթայի վրա կան նաև հատվածներ, որոնք հայտնի են ամառային մարզիկների ուսուցման վայրով։

Ամռանը և աշնանը Պիրենեյներում լինում են երկու հեծանվավազքեր, որն անցկացվում է ամեն տարի հուլիսին և սեպտեմբերին, և այս մրցույթը հնարավորություն է տալիս բազմաթիվ երկրպագուների հետևել մրցույթին լեռնաշղթայի վրա։

Լեռնաշղթայի վրա կա երեք միջքաղաքային մայթեր, որոնցից GR 10 հյուսիսային լանջերին է, GR 11 հարավային լանջերին, իսկ HRP-ն հատում է գագաթները և լանջերը։ Բացի այդ ողջ տարածքում կան նաև բազմաթիվ արահետներ։

Լեռնադահուկային հանգստավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաբարձր գագաթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Monteperdido y Cilindro.jpg

Ուշագրավ գագաթները 3000 մետրից ցածր[խմբագրել | խմբագրել կոդը]

Gentau Pic du Midi Ossau.jpg

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Posets Viadós.jpg

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Preamble of the "Charter of the Catalan Language"
  2. Collins Road Atlas of Europe. London: Harper Collins. 1995. էջեր 28–29. ISBN 0-00-448148-8. 
  3. Herodotus, Histories 2.33.
  4. Silius Italicus, Punica 3.415–441.
  5. Ben Tipping, Exemplary Epic: Silius Italicus' Punica (Oxford University Press, 2010), pp. 20–21 online.
  6. Pliny the Elder, Natural History 3.3.
  7. Pays Toy Ski Resort
  8. 1 of 3 summits
  9. Otsogorrigaina (1.922 m). El monte del lobo rojo

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]