Անետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անետո
Տեսակլեռ
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորBenasque?
ԼեռնաշղթաՊիրենեյներ
Մասն էMacizo de la Maladeta?
Բարձրությունը ծովի մակարդակից3404 մետր[1]
Հարաբերական
բարձրություն
2812 մետր[2]
Նյութգրանիտ

Անետո (անգլ.՝ Pico Aneto), ամենաբարձր լեռը Պիրենեյան լեռնաշղթայում, Արագոն համայնքում։ Իսպանիայի երրորդ ամենաբարձր լեռն է[3], բարձրությունը ծովի մակարդակից 3404 մ է, գտնվում է Իսպանիայի Ուեսկա նահանգում, Ֆրանսիայի սահմանից 4 կմ հարավ։ Տեղաբնիկների կողմից առավել հայտնի է որպես Pic de Néthou (ֆր.)[4], որը և նրա տարբերակները ընդհանուր առմամբ գործածվել են մինչև XX դարի սկիզբը։

Անետոն գտնվում է Պոսետս-Մալադետա ազգային պարկում, Մալադետի զանգվածի մասն է կազմում՝ Բենասկյան մունիցիպալիտետում։ Այն կազմված է Պալեոզոյան և Մեզոզոյան դարաշրջաններին բնորոշ նյութերից։ Նրա հյուսիսային կողմում է գտնվում Պիրենեյների ամենամեծ սառցադաշտը՝ զբաղեցնելով 79,6 հա տարածք (2005 թվականի տվյալներով)։ Դա արագորեն նվազում է ամառային ջերմաստիճանի բարձրացման և ձմեռային տեղումների նվազման հետևանքով։ Այն 1981 թվականին ծածկել է 106,7 հա, իսկ XIX դարում ավելի քան 200 հա տարածք[5]։ Ենթադրվում է, որ այն ամբողջովին կանհետանա 2050 թվականին[6]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում լեռը անուն չուներ։ Կան տեղեկություններ, որ հարավային հովիտներից հովիվներն ու որսորդներն այն անվանեցին Մալեթա, Մալահիտա կամ Պունտա։ Առաջին մշակութային ճանապարհորդը, ով տեսել է Բենասկի նավահանգստից, Լուի Ռեմոնդ դե Կարբոնիերեսն էր 1787 թվականին։ Նա լեռանը տվեց «սառույցի ասեղներ» անվանումը, ելնելով իր տեսքից[7][8]։

Ի վերջո, Պիրենեյների ամենաբարձր կետը ստացավ հարավարևելյան կողմում գտնվող մոտակա գյուղի անունը՝ Անետո[7][8]։ Թեև գագաթը և լանջերը ամբողջովին տարածվում են Իսպանիայում, Պիրենեյների առաջին լայնածավալ հետազոտությունները իրականացվել են ֆրանսիացիների կողմից։ 19-րդ դարի ֆրանսիացի ուսումնասիրողներից էր Jean Daniel François Schrader (1844-1924

Այսպիսով լեռան անունները եղել են այնպիսի տեղանուններ, որոնք այդ ժամանակ օգտագործվել են նրանց կողմից[9]։ Émile Belloc's-ի Պիրենեյներին վերաբերվող աշխատությունում (հատկապես ջրաբանության և գեղագիտության) վերջնականապես անվանակոչվեց Անետո, որպես պաշտոնական անուն, և 1989 թվականից նա արդեն սկսեց օգտագործել այդ անունը[10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիս-արեւմուտքից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մալադետա գագաթը շրջակա միջավայրի հինգ ամենաբարձր գագաթներից մեկն է, և չնայած այն ամենաբարձր հինգ գագաթներից մեկը չէ, սակայն ամբողջ լեռնազանգվածը կրում է այդ անունը[11]։ Այն հետագայում վաստակել է լեռնագնացների ուշադրությունը, հատկապես 18-րդ դարի սկզբին։ Հիմնականում դա հեռանկարային հարց էր, քանի որ գտնվում էր երկու պետությունների սահմանում, առաջացնելով մի շարք սահմանային խնդիրներ։ Մինչ 1817 թվականը ամենաբարձր լեռը համարվում էր Մոնտե Պերդիդոն։ Այն դեռ երկար ժամանակ կհամարվեր ամենաբարձրը, եթե չլինեին մի շարք սառցադաշտային աղետներ, որոնց ժամանակ անգամ մարդիկ մահացան։ Հատկապես Լուշոն Բարոյի մահվան դեպքը իսկական ցնցում առաջացրեց տեղացիների մոտ, ովքեր սկսեցին վախենալ լեռից, համարելով անիծված[7][8]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անետոն ունի 3404 մ բացարձակ բարձրություն, գտնվում է Պիրենեյան լեռնաշղթայի գրեթե կենտրոնում, որի տարածքն անցնում է Ֆրանսիայի և Իսպանիայի սահմանին[12] ։ Գտնվում է Ուեսկա նահանգի հյուսիս-արևմուտքում և զբաղեցնում է Մալադետա լեռների արևելյան լանջը[13][14]։ Հովտից սկիզբ է առնում Էստեռա գետը։

Ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռանզանգվածի բուսականության եզակիությունը հանգեցրեց գյուղատնտեսական գործունեության փոխարինմանը զբոսաշրջության։ Շրջակա միջավայրի բուսականությունը պահպանվել է, հատկապես լանջերի և լեռնազանգվածների անտառները՝ մնալով առաջնային վիճակում։

Վերին ցուրտ լեռնային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածքը գտնվում է ծովի մակարդակից 3,404 մ բացարձակ բարձրություն։ Կլիմայական անբարենպաստ պայմանները մեծ դժվարություններ են առաջացնում կյանքի զարգացման համար, իսկ բուսականությանը մնում է համակերպվել կլիմայակ պայմաններին։

Օդային ուղու սահմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

ANETO-ի ավիացիոն խաչմերուկը շատ մոտ է գտնվում Ֆրանսիայի և Իսպանիայի սահմանին։ Պիրենեյներով անցնող օդաչուների համար այս խաչմերուկը անցնում է Բորդոյի և Բարսելոնայի սահմանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ign.es/iberpix2/visor/?&x=73047.00&y=5255910.00&level=16.823333333333323&srid=3857&visible=MTN;IGNBaseOrto;
  2. https://peakvisor.com/peak/pico-de-aneto.html
  3. Following 3,718 m high Teide on the Canary Islands Canary Island of Tenerife and 3,479 m high Mulhacén in the Sierra Nevada (Spain) Sierra Nevada.
  4. Spanish Nature: Aneto.
  5. Boletín Glaciológico Aragonés, 2004.
  6. «Artículo sobre el deshielo del glaciar del Aneto de GreenPeace (GreenPeace article on the melting Aneto glacier)» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 7,2 «Historia del Aneto (History of Aneto)» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  8. 8,0 8,1 8,2 Martínez Embid, Alberto (2007). «Perspectivas desde la corona del Monarca». Grandes Espacios Naturales (Great Natural Spaces) (Spanish) (118).{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Spanish glaciers: the southernmost series of glaciological specimens in Europe». European Environment Agency. 2010 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  10. Émile Belloc (1898). «De Bagnères-de-Luchon aux Monts-Maudits. Récits de courses et d'expériences (From Bagnères-de-Luchon to the Monts-Maudits. Stories of travels and experiences)» (French). Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Maladeta Massif on summitpost.org.
  12. «Espacio Pirienos» (Spanish). 2008. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 3 May-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Introducción a los pirineos (Introduction to the Pyrenees)» (Spanish).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «South face of Maladeta Massif». Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին. Photo of the Maladeta massif with names of its peaks.
Մալադետայի լեռնազանգվածի լուսավոր տեսք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անետո» հոդվածին։