Պալեոզոյան դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lake Eyre Filling Peaks.jpg

Պալեոզոյան դարաշրջան: Պալեոզոյան դարաշրջանը համարվում է հնադարյան կյանքի շրջան։ Այն տևել է մոտ 340 մլն. տարի և բաժանվում է կեմբրի, օրդովիկի, սիլուրի, դևոնի, քարածխի, պերմի ժամանակաշրջանների։ Պալեոզոյան դարաշրջանի սկզբում կեմբրի և օրդովիկի ժամանակաշրջաններում, բույսերը հիմնականում հանդիպում էին ծովերում։ Ցամաքում ապրում էին բակտերիանները և կապտականաչ ջրիմուռները։ Ֆաունան ներկայացնում էին ներկայումս գոյություն ունեցող տիպերի ամենապարզագույն ներկայացուցիչները սպունգները, աղեխորշավորները, որդերը, փափկամարմինները, հոդվածոտանիները, քորդավորները, որոնք ապրում էին ջրային միջավայրում։ Սիլուրի ժամանակաշրջանում 150-170 մլն. տարի առաջ, ծովերում բուռն թափով զարգացան ծովային հոդվածոտանիները խեցգետնակարիճները, տրիլոբիտները։ Երևան եկան գլխոտանի փափկամարմինները, փշամորթները։ Կենդանիներից առաջինը ցամաքում սկսում է ստորակարգ բույսերի զարգացումը։ Ջրամբարների առափնյա գոտում ի հայ են գալիս առաջին ցամաքային բույսերը` պսիլոֆիտները։ Դևոնի ժամանակաշրջանի կեսերից պսիլոֆիտները հետզհետե պակասսում և այդ ժամանակաշրջանի վերջում բոլորովին անհետանում են։ Դրանցից սկիզբ առան կազմավորման բարդությամբ ավելի բարձր կանգնածբուսական խմբեր գետնամուշկայինները, ձիաձետայինները և պտերանմանները։ Ցամաքային բույսերի հանդես գալը և զարգացումը կարևորագույն նախադրյալներ ստեղծեցին կենդանիների ցամաք դուրս գալու համար։ Այդ շրջանում ջրային միջավայրում արդեն հանդիպում էին զրահակիր ձկներ, որոնք օժտված էին ներքին կռճիկային կմախքով ևոսկրային շարժուն ծնոտներով, իսկ արտաքինից պատված էին ոսկրյա զրահով։ Ծնոտների առաջացումը կարևոր փուլ էր ողնաշարավորների ընդհանուր կազմավորման զարգացման մեջ։ Մրցության հետևանքով ծնոտաբերաններն աստիճանաբար դուրս մղեցին վահանակակիրներին։ Ծնոտաբերանների սերունդներն են ժամանակակից կռճիկային ձկներ շնաձկները և կատվաձկները։

Վրձնակալողական ձկներ[խմբագրել]

Դևոնի ծովերում բնակվում էին երկշունչ և վրձնակալողակավոր ձկներ։ Դրանք լողափամփուշտի օգնությամբ կարողանում էին օգտագործել մթնոլորտային օդ լողակների օգնությամբ սողալ ցամաքում, բայց հիմնականում ապրում էին ջրում, որտեղ սնման և բազմացման պայմանները բարեհաջող էին։ Վրձնալողակ ձկների լողակների կմաղքը համոլոգ է ողնաշարավոր կենդանիների հնգամատ վերջույթների կմախքին, և այդ ձկների մի խմբի ներկայացուցիչներից դևոնի վերջում սկիզբ առան ցամաքային ողնաշարավոր կենդանիների հնգամատ վերջույթների կմաղքին, և այդ ձկների մի խմբի ներկայացուցիչներից դևոնի վերջում սկիզբ առան ցամաքային ողնաշարավոր կենդանիների նախնիները հնադարյան երկկենցաղները։Դրանք ապրում էին ծանծաղ ջրերում, որոնք պարբերաբար ցամաքում էին։ Դա հարկադրում էր այդ կենդանիներին լողալօվ փոխադրվել այլ ջրամբարներ։ Աստիճանաբար բնական ընտրության գործընթացում հնգամատ լողակները փողակերպվում են ցամաքում քայլելու համար պիտանի վերջույթների։ Հնադարյան երկկենցաղները ստեգոցեֆալները, բնակվում էին ճահճոտ վայրերում բազմանում և սնվում էին ջրային միջավայրում Քարածխի ժամանակաշրջանի տաք և խոնավ կլիման, հսկայական անտառները բացառիկ նպաստավոր պայմաններ էին ստեղծում երկկենցաղների խմբի ծաղկման համար։